​Ծանրորդ Սամուէլ Գասպարեան Դարձաւ Աշխարհի Ախոյեանութեան Պրոնզէ Մետալակիր - Հայերէն
18 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Մասիս / Ժամ : Արփող

Հայերէն :

23 Haziran 2017  

​Ծանրորդ Սամուէլ Գասպարեան Դարձաւ Աշխարհի Ախոյեանութեան Պրոնզէ Մետալակիր -

​Ծանրորդ Սամուէլ Գասպարեան Դարձաւ Աշխարհի Ախոյեանութեան Պրոնզէ Մետալակիր ​Ծանրորդ Սամուէլ Գասպարեան Դարձաւ Աշխարհի Ախոյեանութեան Պրոնզէ Մետալակիր

Սամվել Գասպարյանը] Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հաւաքականի անդամ Սամուէլ Գասպարեան դարձաւ աշխարհի ախոյեանութեան պրոնզէ մետալակիր:

«Արմենփրես»-­ի հաղորդմամբ` Թոքիոյի մէջ տեղի ունեցող աշխարհի երիտասարդական ախոյեանութեան 105 քկ․դասակարգին մէջ Սամուէլ Գասպարեան գրաւեց 3-­րդ տեղը: Պոկում վարժութեան մէջ Գասպարեան բարձրացուց միայն 160 քկ․ (6-­րդ տեղ), իսկ հրումի մէջ` 205 քկ․ (2-­րդ տեղ, փոքր արծաթէ մետալ): Երկամարտի 365 քկ արդիւնքով հայ ծանրորդը գրաւեց 3­-րդ տեղը:

Ծանրամարտի Հայաստանի հաւաքականի կազմէն Յունիս 23­-ին պիտի մրցի Ողիմպիական խաղերու փոխախոյեան Սիմոն Մարտիրոսեան:

Երէկ կանանց հաւաքականի անդամ Սոնա Պօղոսեան նոյնպէս դարձած էր պրոնզէ մետալակիր` երկամարտի մէջ արձանագրելով 223 քկ․ արդիւնք:




Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+