​ՀՀ քաղաքացիները փետրվարի 1-ից կկարողանան մուտք գործել ՌԴ - Հայերէն
25 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Ցրօն / Ժամ : Շանթակող

Հայերէն :

28 Ocak 2021  

​ՀՀ քաղաքացիները փետրվարի 1-ից կկարողանան մուտք գործել ՌԴ -

​ՀՀ քաղաքացիները փետրվարի 1-ից կկարողանան մուտք գործել ՌԴ ​ՀՀ քաղաքացիները փետրվարի 1-ից կկարողանան մուտք գործել ՌԴ

Փետրվարի 1-ից Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ օդային կանոնավոր հաղորդակցությունը կվերսկսվի։ Այս մասին կառավարաության այսօրվա՝ հունվարի 27-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ քաղաքացիները պետք է թռիչքից ամենաուշը 72 ժամ առաջ արված կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ունենան։

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ընդունած որոշման համաձայն՝ երկկողմ օդային կանոնավոր հաղորդակցության նպատակով գործարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» ծրագիրը։

«Քաղաքացին իր սմարտֆոնի մեջ ներբեռնում է «Ճամփորդում եմ առանց covid 19-ի» հավելվածը, որից հետո այնտեղ նշված լաբորատորիաներից մեկում թեստավորվում է թռիչքից ամենաուշը 72 ժամ առաջ։ Եթե թեստի պատասխանը բացասական է, այդ պատասխանը ինքնաշխատ եղանակով արտահայտվում է բջջային հավելվածում։ Դրանից հետո մեկնելիս նախ մեր օդանավակայանում է QR կոդով հաստատվում այդ փաստը և հետո Ռուսաստանի օդանավակայանում է հաստատվում և նա ազատ ճամփորդում է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։






Bu haber civilnet kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (civilnet) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(civilnet). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+