Հայաստանում օգոստոսի 17-18-ը սուգ է հայտարարվում - Gündem
29 Mart 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Արեգ / Օր : Վարագ / Ժամ : Լուսակն

Gündem :

16 Ağustos 2022  

Հայաստանում օգոստոսի 17-18-ը սուգ է հայտարարվում -

Հայաստանում օգոստոսի 17-18-ը սուգ է հայտարարվում Հայաստանում օգոստոսի 17-18-ը սուգ է հայտարարվում

ներՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել է 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ Հայաստանում սուգ հայտարարելու մասին՝ ի հիշատակ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում զոհված քաղաքացիների։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարել սուգ»,– ասվում է հրամանագրում:

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի համաձայն՝ ՀՀ դրոշը իջեցվում է պաշտոնապես հայտարարված սգո օրերին կամ սգո արարողությունների ժամանակ` մինչև դրոշաձողի մեջտեղը: Դրոշի վերևի մասում ամրացվում է սև ժապավեն, որի երկարությունը հավասարեցվում է դրոշի երկարությանը:

Ըստ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի՝ պետության հայտարարած սգո և հիշատակի օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռարձակողների կողմից արգելվում է: Նման հաղորդումներ հեռարձակելը առաջացնում է տուգանքի նշանակում` հասույթի 0.03 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետևանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 7 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաև 21 ավտոմեքենա է դուրս բերվել։





Bu haber armnews kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (armnews) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(armnews). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+