Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրվել է Հար -
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրվել է Հարություն Հարությունյանի թեկնածությունը
Խորհրդարանն օգոստոսի 21 -ի նիստում քննարկել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։
ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեղեկացրել է, որ այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար խմբակցությունն առաջադրում է Հարություն Հարությունյանի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել էր Արեգա Հովսեփյանի թեկնածությունը, սակայն քվեարկության արդյունքում վերջինս չ էր ընտրվել։
Հարություն Հարությունյանի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է խմբակցության անդամ Արեգա Հովսեփյանը։
Հարություն Հարությունյանը շնորհակալություն է հայտնել խմբակցությանը՝ այս բարդ ու պատասխանատու պայմաններում իրեն նման կարևոր հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու համար։ Նա նշել է, որ հնարավորության դեպքում իր ամբողջ փորձն ու ձեռք բերած հմտությունները կծառայեցնի հանձնաժողովի արդյունավետ աշխատանքն ապահովելու համար։ Թեկնածուն հակիրճ ներկայացրել է իր տեսլականը՝ ընդգծելով, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև գործընկերային հարաբերությունների խորացումն ու հետագա զարգացումը։
Հարություն Հարությունյանը պատասխանել է պատգամավորների հարցերին։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն։
Bu haber iravaban kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (iravaban) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
Opinions expressed are those of the author(s)-(iravaban). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com