ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինի Ուղերձը` Հայաստանի Անկախութեան Հռչակագիրի 36-Ամեակին Առիթով - Հայերէն
12 Eylül 2026 - Հակական տոմար - Տարի : 4519 / Ամիս : Հոռի / Օր : Անի / Ժամ : Կամաւօտ

Հայերէն :

24 Ağustos 2026  

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինի Ուղերձը` Հայաստանի Անկախութեան Հռչակագիրի 36-Ամեակին Առիթով -

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինի Ուղերձը`  Հայաստանի Անկախութեան  Հռչակագիրի 36-Ամեակին Առիթով ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինի Ուղերձը` Հայաստանի Անկախութեան Հռչակագիրի 36-Ամեակին Առիթով

Սիրելի՛ հայրենակիցներ,

1990 թուականի օգոստոսի 23-ին, բարդագոյն պայմաններում, Հայաստանի Գերագոյն խորհուրդը հռչակեց մեր անկախ պետականութեան ստեղծման գործընթացի մեկնարկը:

Հակառակ քաղաքական տարաձայնութիւններին, Անկախութեան հռչակագիրը ընդունուեց համախոհութեամբ, խորհրդարանական եւ արտախորհրդարանական գրեթէ բոլոր ուժերի ներգրաւմամբ:

Այն ամրագրեց Հայոց անկախ պետականութիւնը վերականգնելու քաղաքական, պատմական, իրաւական, տնտեսական եւ մշակութային հիմնասիւները:

Մէկ տարի անց` 1991-ի սեպտեմբերի 21-ին, համաժողովրդական հանրաքուէով ամրագրուեց Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնը:

Հռչակագիրը դարձաւ մեր պետականութեան օրէնսդրութեան հիմքը եւ իբրեւ ապագայ Մայր օրէնքի նախահիմք, արժանի տեղը գտաւ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախաբանում` որպէս նորանկախ պետութեան արժէքային առանցքը, որ ենթակայ չէ փոփոխման:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անկախութեան հռչակագիրը մեր միասնականութեան խարիսխն է: Այն նկարագրում է մեր պետութեան բնոյթն ու համահայկական յանձնառութիւնը: Դա մեր ծննդեան վկայականն է, որի հանդէպ ոտնձգութիւնը յարձակում է պետականութեան հիմքերի վրայ:

Հաւատարիմ մնալով անկախութեան գաղափարին եւ դրա մէջ ամրագրուած համազգային նպատակներին, պէտք է ուժ գտնենք մերժելու հակապետական ու հակազգային իշխանութիւններին, վերահաստատելով մեր ազատ ապրելու ձգտումը եւ անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, ընկերային ու իրաւական պետութիւն կերտելու կամքը: Սա է խաղաղ ու ապահով ապագայի մեր պետութեան կենսունակութեան երաշխիքը:

Պաշտպանելով Անկախութեան հռչակագիրը, տէր ենք կանգնում Հայաստանի Հանրապետութեանը, Հայոց պետականութեանը:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

23 օգոստոս 2026




Bu haber aztagdaily kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (aztagdaily) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(aztagdaily). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+