Ե՞րբ կավարտվի «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ քաղաքապետարանը ժամկետ է նշել - Հայերէն
14 Ekim 2026 - Հակական տոմար - Տարի : 4519 / Ամիս : Սահմի / Օր : Վանատուր / Ժամ : Հոթապեալ

Հայերէն :

14 Eylül 2026  

Ե՞րբ կավարտվի «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ քաղաքապետարանը ժամկետ է նշել -

Ե՞րբ կավարտվի «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ քաղաքապետարանը ժամկետ է նշել Ե՞րբ կավարտվի «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ քաղաքապետարանը ժամկետ է նշել

Երևանի Դավիթ Անհաղթ և Կոմիտաս փողոցները միացնող «Լամբադա» կամրջի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, իսկ կամրջի երթևեկելի հատվածը շահագործման հանձնել նոյեմբերի 1-ին։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնել է Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը։

Նրա խոսքով՝ հիմնանորոգման շրջանակում նախատեսվում է փոխարինել եզրային թռիչքի վնասված սալերը, վերականգնել պահպանվող սալերի ստորին հատվածների պաշտպանիչ բետոնային շերտը, մոտեցումներում իրականացնել անցումային սալեր և նոր դեֆորմացիոն կարեր, ինչպես նաև տեղադրել նոր ջրամեկուսիչ շերտ և պաստառ։

Նախատեսվում է նաև վերանորոգել ռիգելները, հենարաններն ու հենապատերը, ամրացնել և ներկել բազրիքները, տեղադրել պաշտպանիչ ցանցեր և արտաքին լուսավորության մալուխատար ուղիներ, ինչպես նաև իրականացնել ճանապարհային նշանների տեղադրում և գծանշում։

«Լամբադա» կամրջի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի 10-ին։




Bu haber iravaban kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (iravaban) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(iravaban). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+