Կառավարությունը Եկեղեցու վերաբերյալ զեկույց է պատրաստել -
Կառավարությունը Եկեղեցու վերաբերյալ զեկույց է պատրաստել
Հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։
Զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ Կառավարության 2026–2031 թթ. ծրագրից եւ պատրաստվել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ։
Զեկույցում փաստագրված է 16 արձանագրում, որոնցով արտահայտվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամը։
Դրանց թվում են՝
• կուսակրոնության ուխտի խախտումը և բարեվարքության խախտումների անպատժելիությունը,
• հոգևորականների կամայական հետապնդումները և կարգալուծությունները,
• ֆինանսական անթափանցիկությունը և եկեղեցապատկան գույքի ոչ նպատակային օգտագործումը,
• ազգակցական ձեռնադրությունները և կլանային կառավարումը,
• Սուրբ Խորանի քաղաքականացումը և արտաքին ազդեցությունների տարածումը,
• Ազգային-եկեղեցական ժողովի 27-ամյա խափանումը և միասնական Սահմանադրության բացակայությունը,
• պառակտումները Սփյուռքի թեմերում։
Զեկույցի ամբողջական բովանդակությունը հասանելի է հետրյալ հղումով։
Bu haber alphanews kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (alphanews) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
Opinions expressed are those of the author(s)-(alphanews). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com