Երևանն ու Բաքուն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով - Հայերէն
14 Ekim 2026 - Հակական տոմար - Տարի : 4519 / Ամիս : Սահմի / Օր : Վանատուր / Ժամ : Հոթապեալ

Հայերէն :

26 Eylül 2026  

Երևանն ու Բաքուն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով -

Երևանն ու Բաքուն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով Երևանն ու Բաքուն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի …

Երևանն ու Բաքուն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ։

Նրա խոսքով՝ «երկարամյա հակամարտությունից և դրա հետևանքներից հետո Ադրբեջանն ընտրել է կարգավորման ուղին և Հայաստանին առաջարկել խաղաղություն՝ հիմնված փոխադարձ ճանաչման, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման վրա»։

Բայրամովը հիշեցրել է, որ անցած տարվա օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ստորագրել են համատեղ հռչակագիր և նախաստորագրել խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։

«Մենք արդեն փաստացի հասել ենք խաղաղության»,- ասել է նա՝ նշելով, որ Բաքուն միակողմանիորեն վերացրել է տարանցիկ սահմանափակումները՝ դյուրացնելով ապրանքների տեղափոխումը Հայաստան և Հայաստանից, ինչպես նաև հաստատել է երկկողմ առևտրային հարաբերություններ։

Նախարարի խոսքով՝ Ադրբեջանը պարբերաբար Հայաստանին մատակարարում է ռազմավարական նշանակության նավթամթերք։

Բայրամովը նշել է, որ «նորմալացման գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ է վերացնել մնացած խոչընդոտը և պայմաններ ստեղծել արդեն նախաստորագրված երկկողմ համաձայնագրի ստորագրման համար»։

Նա նաև հայտարարել է, որ Բաքվի օրակարգը ներառում է «ադրբեջանցիների՝ իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորության ապահովումը»։




Bu haber alphanews kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (alphanews) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(alphanews). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+