Հայաստանը Թուրքիային տրամադրել է 74 մլն դրամի օգնություն
17.11.2011
Հայաստանը Թուրքիային տրամադրել է 74 մլն դրամի օգնություն
Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժածներին ցուցաբերած օգնության դիմաց ԱԻՆ-ին փոխհատուցելու համար կառավարությունն այսօրվա նիստում շուրջ 74 մլն դրամ հատկացրեց նախարարությանը։ Հարցը ներկայացրեց ԱԻՆ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը, ով տեղեկացրեց, որ օգնությունը Թուրքիային տրամադրվել է 2 փուլով։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորեց հարևան Թուրքիայում տեղի ունեցած աղետից տուժածներին աջակցելու այս ծրագիրը՝ փոխնախարարին հարցնելով՝ «Հիմնականում տրամադրում ենք վրաննե՞ր»։ «Այո, վրաններ, աձյալներ և այլն»,- պատասխանեց փոխնախարարը։
http://tert.am/am/news/2011/11/17/armenia-turkey/
Bu yazı "294" defa okundu.