Հայերէն : Anonymous-ի հաքերները որսացել են ՀԴԲ-ի և Սքոթլանդ Յարդի հեռախոսազրույցները
                 
Այսոր ըստ հին հակական տոմարի        
Տարի : 4505 Ամիս : Մարերի Օր : Մասիս Ժամ : Ծայգն          
Hoşgeldiniz giriş yapmak için tıklayın veya ücretsiz üye olun.
Հայերէն

Anonymous-ի հաքերները որսացել են ՀԴԲ-ի և Սքոթլանդ Յարդի հեռախոսազրույցները

04.02.2012

Anonymous-ի հաքերները որսացել են ՀԴԲ-ի և Սքոթլանդ Յարդի հեռախոսազրույցները

Anonymous հաքերական խումբը հրապարակել է ամերիկյան ՀԴԲ-ի` Հետաքննությունների դաշնային բյուրոյի և բրիտանական Սքոթլանդ Յարդի միջև հեռախոսային կոնֆերանսների ձայնագրություն, հայտնում է BBC-ն:

Այդ կոնֆերանսի ժամանակ քննարկվել են կիբեռհանցավորության խնդիրներն ու հաքերների դեմ պայքարի քայլեր: Զավեշտալին այն է, որ այդ զրույցներում շոշափվել են նաև Anonymous-ի հաքերների անունները, նրանց ծրագրվող ձերբակալությունների ամսաթվերը, առկա ապացույների մասին մանրամասներ, որ կան ոստիկանության տրամադրության տակ:

Խումբը հրապարակել է նաև ՀԴԲ-ի ուղարկած նամակի պատճենը, որը ներառում է կոնֆերանսի մասնակիցների էլեկտրոնային հասցեները:

ՀԴԲ-ն արդեն հաստատել է այս փաստը և հայտարարել համապատասխան հետաքննության մասին:
Հաքերների հրապարակման համաձայն հեռախոսային կոնֆերանսը տևել է 17 րոպե, կայացել է հունվարի 17-ին: Առայժմ անհայտ է, թե հաքերներին կոնկրետ ինչպես է հաջողվել ձեռք բերել ձայնագրությունը:

Ավելի վաղ հաքերները հայտնել էին Հեղինակային իրավունքների պաշտպանության համաձայնագրի դեմ իրենց դժգոհությունը: Սա հավանաբար նրանց դժգոհության արտահայտման տարբերակ է:

Anonymous-ի հաքերները նաև հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ էին արել Թուրքիային, հակառակ դեպքում, սպառնալով գրոհել թուրքական կառավարական կայքերը:

 

Bu yazı "263" defa okundu.

Arkadaşına Gönder  Hata Bildir  Sayfayı Yazdır Paylaş
Yorumlar
Bu yazıya henüz yorum yazılmadı.İlk yazan siz olun.
Diğer Haberler
Arama
Yazarlarımız
Anonim

Mısır’da Ermeniler de Varmış

Kitap Köşesi
Dost Siteler
Hyetert
Özel Feriköy Ermeni İlköğretim Okulu
bolsohays.com
Yayın İlkeleri | Künye | Copyright © 2012 bolsohays.com

Sitemizdeki yazı, resim ve haberlerin her hakkı saklıdır. İzinsiz, kaynak gösterilmeden kullanılamaz.