​Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը - Gündem
21 Haziran 2021 - Հակական տոմար - Տարի : 4513 / Ամիս : Մարգաց / Օր : Գրգոռ / Ժամ : Շառաւիղեալ

Gündem :

06 Mayıs 2021  

​Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը -

​Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը ​Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը՝ այն անվանելով քաղաքական պատճառներով պատմությունը վերաշարադրելու փորձ:

«Լիտվիայի խորհրդարանում այսօր ընդունված 1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչող որոշումը պատմությունը քաղաքական նպատակներով վերաշարադրելու անօրինական փորձ է: Այդ անհաջող ու անօրինական որոշումը մերժում ենք ու դատապարտում: Խորհրդարանները պատմություն գրելու և արդարադատություն իրականացնելու մեխանիզմներ չեն»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«Այս նախաձեռնությունը հակասում է նաև 1948-ին ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, ինչպես նաև ՄԻԵԴ-ի կողմից 2013 և 2015 թթ-ին ընդունված որոշումներին (նկատի ունի թուրք ուլտրա ազգայնկան գործիչ Դողու Փերինչեքի գործով կայացված Շվեյցարիայի դեմ կայացված վճիռը-խմբ.), որոնց ցույց են տալիս 1915-ի իրադարձությունների վիճարկելի էությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարությունը, որում Լիտվայի խորհրդարանի նկատմամբ պատմական իրադարձությունների վերաբերյալ երկակի ստանդարտներ կիրառելու մեղադրանք է հնչեցվում, եզրափակվում է այսպես.

«Լատվիայի խորհրդարանին պատմությունից թշնամություն բխեցնել ձգտող որոշ շրջանակների օրակարգին ծառայելու փոխարեն, հրավիրում ենք այդ սխալ քայլից հետ կանգնել ու աջակցել տարածաշրջանի ժողովուրդների ու հատկապես թուրք և հայ ժողովրդի՝ տարածաշրջանում խաղաղության մեջ միասին ապրելու պրակտիկա հիմնելուն միտված ջանքերին»:








Bu haber ermenihaber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (ermenihaber) ve yazarına ait olup,
Bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
+