Գերշ. Տ. Խաժակ Ս. Արքեպիսկոպոս Պարսամեան Քաղաքիս Մէջ - Gündem
25 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Ցրօն / Ժամ : Լուսակն

Gündem :

09 Haziran 2022  

Գերշ. Տ. Խաժակ Ս. Արքեպիսկոպոս Պարսամեան Քաղաքիս Մէջ -

Գերշ. Տ. Խաժակ Ս. Արքեպիսկոպոս Պարսամեան Քաղաքիս Մէջ Գերշ. Տ. Խաժակ Ս. Արքեպիսկոպոս Պարսամեան Քաղաքիս Մէջ

Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական Պատուիրակ եւ Վատիկանի մօտ Հայ Առաքելական Եկեղեցւոյ ներկայացուցիչ՝ Գերշ. Տ. Խաժակ Ս. Արքեպս. Պարսամեան 7 Յունիս 2022, Երեքշաբթի, օդային ճամբով հասաւ Ստանպուլ եւ Ստանպուլի Օդակայանի պատուոյ սրահին մէջ դիմաւորուեցաւ Պատրիարքական Փոխանորդ Արժ. Տ. Գրիգոր Աւ. Քահանայ Տամատեանի կողմէ։ Սրբազան Հայրը այսօր տեսակցութիւն ունեցաւ Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարքի հետ։

Սրբազան Հայրը ներկայ պիտի գտնուի Սեւ Ծովեան Տնտեսական Համագործակցութեան Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցչութեան հիմնադրման 20-ամեակին առթիւ Ճէմալ Րէշիտ Րէյ համերգասրահի մէջ սարքելի Կոմիտասի Անուան Ազգային Քառեակի երաժշտութեան համերգին։

Բաց աստի, Նորին Ամենապատուութիւնը եւ Գերշ. Տ. Խաժակ Ս. Արքեպս. Անգարայի մէջ վաղը հանդիպում պիտի ունենան Արտաքին Գործոց Նախարար Մեվլիւտ Չավուշօղլուի հետ։

Գերշ. Տ. Խաժակ Ս. Արքեպիսկոպոս, Ուրբաթ հրաժեշտ կ՚առնէ քաղաքէս։





Bu haber turkiyeermenileripatrikligi kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (turkiyeermenileripatrikligi) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(turkiyeermenileripatrikligi). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+