Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքըժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին - Gündem
26 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Նպատ / Ժամ : Հոթապեալ

Gündem :

28 Ekim 2022  

Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքըժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին -

Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքըժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքըժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հոկտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդեցին Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ–մկրտարան, ուր կատարվեց «Հրաշափառի» արարողություն։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը Մայր Աթոռի միաբանության անունից ողջունեց և բարի գալուստ մաղթեց Սահակ Պատրիարքին։

Այնուհետև Պոլսո Հայոց Պատրիարքը, գոհություն վերառաքելով առ Աստված վերստին հայոց հոգևոր կենտրոնում գտնվելու համար, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Սուրբ Էջմիածնի միաբանությանը։

Ապա Վեհարանում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Պոլսոյ Հայոց Պատրիարքի առանձնազրույցը:

Առաջիկա օրերին Ամենապատիվ Սահակ Պատրիարքը նաև իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:





Bu haber holyetchmiadzin kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (holyetchmiadzin) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(holyetchmiadzin). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+