​Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն - Հայերէն
14 Haziran 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Մարգաց / Օր : Վանատուր / Ժամ : Զօրացեալ

Հայերէն :

24 Mayıs 2024  

​Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն -

​Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն ​Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն

Ռագըփ Զարաքոլու
“İnkılap” հրատարակչությունը, որը լույս է ընծայել Հովսեփ Թոքաթի վերջին գիրքը, 3 տարում կբոլորի իր 100-ամյակը։ Ահա թե որտեղից է նրա անունը: Երբ թուրքերենը արաբական այբուբենից անցավ լատինական այբուբենի, Գաբրի Ֆիքրի բեյը փոխեց իր հրատարակչության անունը, և այն դարձավ «Ինքըլափ»։
Գիտեք՝ ի՞նչ էին ասում ժամանակին․ «Այս աշխարհում Վան, այն աշխարհում՝ հավատ»:

Աշխարհի ամենաառեղծվածային վայրերից մեկը թե՛ պատմության, թե՛ բնության առումով… Երբ երիտասարդ էի, իսկական «Արևելյան էքսպրեսով» գնում էի Վանի ափեր: Նավով Վանա ծովն անցնելիս հիացմունքով նայում էինք լուսնին ու ծագող արեւին։ Այո, դա ծով էր, ոչ թե լիճ:

ՏԻՄ ընտրությունների պատճառով Վանը վերջերս կրկին թերթերի գլխավոր էջերում էր հայտնվել։ Անկարան ընտրություններից հետո փորձեց աղմուկ բարձրացնել, սակայն դա չկարողացավ խանգարել Նեսլիհան Շեդալին և Աբդուլլահ Զեյդանին՝ ստանալու համայնքապետ ընտրվելու վկայականները։
Ինչքա՜ն է փոխվել Վանը։ Երբ գնացինք Զաբ գետի վրա կամուրջ կառուցելու, ասացին՝ «Վանում զգույշ եղիր, այնտեղ կրոնական մոլեռանդները ազդեցիկ են»։

Ճամբարում մեր խոհարարը Վանից էր՝ իր աղոթքներով ու նամազներով… Բայց մենք ոչ մի խնդիր չունեցանք։

Պետք էր զգույշ լինել ոչ թե հավատացյալների, այլ պետության հանդեպ։
Մեր հայ ընկերոջ փոխարեն նա ջարդոտված Ռենոյով առևանգեց “Milliyet” թերթի հայտնի թղթակցին։ Մեր ընկերոջը պատրաստվում էինք անմիջապես հետ ուղարկել Ստամբուլ։

Այս անգամ հետազոտող Հովսեփ Թոքաթի ճամփան Բինգյոլ/Քըղըից ընկել է Վանա լճի ափ:
Բայց դա պատահական չէ: Գիտակցված ընտրություն է։
Վանի անհետացած աշխարհը
Եվ վերջերս նրա երկարամյա աշխատանքի արդյունքում լույս տեսավ երկլեզու՝ թուրքերեն և հայերեն մի հոյակապ գիրք՝ «Վանի անհետացած աշխարհը»։
Կարելի է ասել, որ գրքի հիմքը դրել էր նույն հեղինակի «Հայ արծաթագործ վարպետները» երկը, որը հայերեն/թուրքերեն լույս էր տեսել 2010 թ․։
“İnkılap” հրատարակչությունը, որը լույս է ընծայել Հովսեփ Թոքաթի վերջին գիրքը, 3 տարում կբոլորի իր 100-ամյակը։ Ահա թե որտեղից է նրա անունը: Երբ թուրքերենը արաբական այբուբենից անցավ լատինական այբուբենի, Գաբրի Ֆիքրի բեյը փոխեց իր հրատարակչության անունը, և այն դարձավ «Ինքըլափ»։
Ճիշտ այնպես, ինչպես թուրքերենի վերակառուցումը պետք է վստահվեր Հակոբ Դիլաչարին, չէ՞։ Հակոբ Մարթայանին։ Նրա հայրը կեսարացի Վահանն է, իսկ մայրը յոզղատցի Եվգինեն։

Կայսերիից էր նաև “İnkılap” հրատարակչության հիմնադիր Գաբրիս Ֆիքրի բեյը։
“İnkılap”-ը հրատարակչություն է, որը մշտական ​​տեղ է ունեցել մեր մանկության և երիտասարդության մեջ։ Թուրքական գրականության դասական հեղինակների, Ժյուլ Վեռնի գրքերը կարդում էինք այդ հրատարակչությունից․ Հալիդե Էդիպից մինչև Յաքուփ Քադրի, Ռեշադ Նուրիից մինչև հայտնի գրողներ, ինչպիսիք են Քերիմե Նադիրը և Մուազզեզ Թահսինը… Իսկ այսօր՝ Զուլֆու Լիվանելին…

1936-ին Բասրի Նոջուլի պատրաստած կարմիր բռունցքով շապիկով գիրքը հրատարակեց՝ նվիրված Նազըմ Հիքմեթին, ով այն ժամանակ աստղ էր (Գոջուլը հետագայում դառնալու էր ազգայնական գրականության անուններից մեկը)։ Նրանք անանուն հրատարակել են Նազըմի հայտնի «Կանաչ խնձորներ» վեպը։
Շապիկի նկարազարդումը զվարճալի է և կինեմատոգրաֆիկ:

Պատճառը, որ չեն նշել Նազըմի անունը, այն չէ, որ ամաչկոտ էին։ Նազըմն է, որ անունը չէր տալիս… Այն ժամանակ Նազըմը սերիալներ ու գրքեր էր հեղինակում Չալաքալեմ կեղծանվամբ։ Ապրուստ վաստակելու խնդիր կար։

2012 թ․ Թուրքիայի հրատարակիչների ասոցիացիայի մրցանակը հանձնեցինք “İnkılap” հրատարակչության 62-ամյա աշխատակից Օրհանին (Օննիկ Շնորքյան)։ Ես նրանից գրքեր սկսել էի գնել, երբ աշակերտ էի Քաբաթաշի ավագ դպրոցում։

Չերկարացնեմ, վերադառնանք Վան։ Հովսեփ Թոքաթն իր գիրքը այսպես է ներկայացնում.

«Դաժան տիրակալներ, անարդարություններ, ապստամբություններ, սխրանքներ, ինքնապաշտպանություն… Տարիները չկարողացան մաշել իմ հետաքրքրասիրությունը։ Ինչու՞ Վան։ Վանի՞ց էի։ Ո՛։չ Այնուամենայնիվ, Վանը խոր հետք է թողել իմ սրտում և մտքում։ Սկսեցի Վանը փնտրել պատմության թաքնված էջերում…»:

Գրքի ուշագրավ հատվածներից մեկը «Վանի ժողովրդագրական կառուցվածքն» է։
Օրինակ, ըստ Շեմսեդդին Սամիի, ժամանակակից ալբանական լեզվի հիմնադիրներից մեկի և օսմանյան առաջին “Kâmûsü’l-A’lâm” հանրագիտարանի հեղինակի, Վանում և նրա շրջակայքում ապրում էին 66 հազար հայ և 61 հազար մահմեդական թուրք/քուրդ: Հաքքարիի շրջակայքում կային 210 հազար քրդեր, 92 հազար նեստորականներ, 79 հազար հայեր, 30 թուրքեր… Եվ քաղդեացիներ, եզդիներ, հրեաներ… (Կարծում եմ՝ արաբները գրանցված են եղել որպես քրդեր կամ թուրքեր): Ըստ Հայոց պատրիարքարանի, 1915-ի սկզբին Վանում բնակվում էր 197 հազար հայ բնակչություն։

Ինչպիսի՜ գունեղ աշխարհագրություն, ինչպիսի՜ հարստություն… Հիշեցի Նեհրիում տեսածս հրեական տների ավերակները։ Զախոյի հրեաների պես՝ նրանց լեզուն էլ էր արամեերենը։

Գրքի հիմնական բաժինները հետևյալն են. Վանի համառոտ պատմությունը, աշխարհագրական վիճակը, ժողովրդագրական կառուցվածքը, հայ մշակույթը Վանում, մասնագիտություններ և արհեստներ մինչև 1915 թ․, ոսկերչություն և արծաթագործություն, ընտանեկան կյանք և ավանդույթներ, հավատք, Վանի հայկական վանքերը, Վանի ասորական վանքերը, նախապատերազմյան օսմանյան կենտրոնական կառավարման համակարգը։
Այս գիրքը կարդալը նման է մեկ այլ մոլորակ ճամփորդելուն:

Ո՞վ է Հովսեփ Թոքաթը
Հովսեփ Թոքաթը ծնվել է 1946 թ․ օգոստոսի 1-ին Բինգյոլ/Քըղըի Ճերմակ գյուղում։ Յոթ տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ստամբուլ։ Սկյուտարի Ներսեսյան-Երմոնյան հիմնական դպրոցն ավարտելուց հետո ուսանել է Կեդրոնական ավագ դպրոցում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Տնտեսագիտության և կոմերցիոն գիտությունների դպրոցում։ 1985 թ․ նա կնոջ և երկու երեխաների հետ հաստատվել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում և սկսել սեփական բիզնեսը։ Զբաղվելով ազգային-հասարակական գործունեությամբ՝ ներգրավվել և ծառայել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ), Պոլսահայերի Միությանը և այլ կազմակերպություններում։ Ի գնահատանք հայկական դպրոցների և եկեղեցիների համար երկար տարիների նրա զոհողությունների՝ 2004 թ․ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից պարգեւատրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով։ 2005 թ․ Տիգրան Մեծ հրատարակչության կողմից հայերեն և անգլերեն լեզուներով լույս է տեսել նրա «Հայ արծաթագործ վարպետներ» գիրքը։ Նույն գիրքը թուրքերեն և անգլերեն լեզուներով հրատարակվել է «Արաս» հրատարակչության կողմից 2010 թ.։ Նա գրքերից ստացված ամբողջ հասույթը նվիրաբերել է հայ ուսուցիչներին՝ իր հիմնած «ՎԱՆ-Օսեփ և Ռիտա Թոքատ բարեգործական ընկերությանը»։ Իր բարեգործական գործունեության համար 2007 թ․ պարգեւատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի ոսկե մեդալով։ «Հայ արծաթագործ վարպետները» գիրքը 2009 թ․ Հայաստանի մշակույթի նախարարության կողմից արժանացել է ոսկե մեդալի, քանի որ այն առաջինն էր ոլորտում։

https://www.agos.com.tr/tr/yazi/30283/van-in-yitik-dunyasi-ve-osep-tokat

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net




Bu haber akunq kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (akunq) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(akunq). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+