Այլեւայլ : Ինչպէս Յաղթահարել Ամրան Տապը
28 Mart 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Արեգ / Օր : Սիմ / Ժամ : Բաւական

Այլեւայլ : Ինչպէս Յաղթահարել Ամրան Տապը

Այլեւայլ

Այլեւայլ Tüm yazılarını göster..

07 Ağustos 2015  

Ինչպէս Յաղթահարել Ամրան Տապը





Ամրան տապէն ազատուելու համար պէտք է օգտագործել համապատասխան սնունդ, որ կ’օգնէ մարմնին պայքարիլ տաքին դէմ:

Առաջին հերթին պէտք է օգտագործել շատ կաթնամթերք` թան, մածուն: Ասոնք կը բարձրացնեն մարմնի ուժը եւ կը կարգաւօրէն մարսողական համակարգը:

Տաք եղանակին խորհուրդ կը տրուի նաեւ օգտագործել համեղ եւ թարմ հատապտուղներ, նաեւ՝ ձմերուկ, սեխ, ծիրան, քանի որ անոնց մէջ առկայ պեթօ քարօթինը մարմինը կը պաշտպանէ արեւու ճառագայթներէն: Իմբիրը մանրէասպան ազդեցութիւն ունի մարմնի վրայ եւ զայն կը պաշտպանէ թունաւորումներէն:

Եւ ամրան տապէն ազատուելու համար կարելի է խմել նարինջի կամ ստեպղինի հիւթ, քանի որ անոնք կրնան մարմինը պաշտպանել արեւու ճառագայթներու բացասական ազդեցութենէն եւ վաղաժամ ծերացումէն:

+