Այլեւայլ : Համակարգչի Վնասակար Ազդեցութիւնը
26 Eylül 2020 - Հակական տոմար - Տարի : 4513 / Ամիս : Հոռի / Օր : Նպատ / Ժամ : Արփող

Այլեւայլ : Համակարգչի Վնասակար Ազդեցութիւնը

Այլեւայլ

Այլեւայլ Tüm yazılarını göster..

28 Mart 2019 Bu haber 530 kez okundu.  

Համակարգչի Վնասակար Ազդեցութիւնը




Նափոլէոն ըսած էր. «Թնդանօթը սպաննեց աւատապետութիւնը, մելանը պիտի սպաննէ արդի ընկերութիւնը»: Այն ատեն դեռ համացանց չկար: Հիմա՞…

Երեւանի «Մանկավարժական համալսարան» թերթի 28 փետր. 2019-ի համարի 4-րդ էջի մանկավարժական գիտութիւններու թեկնածու, դասախօս Սամուէլ Ասատրեանի յօդուածը կրնայ հետաքրքրել սփիւռքի մանկավարժը, դպրոցը եւ ծնողները: Ուղղագրութիւնը դասականի վերածած եմ` խուսափելով օտար եզրերէ: Կը խօսուի բջիջայիններու յառաջացուցած կախուածութեան մասին, որմէ զերծ չեն չափահասներն ալ: Դպրոցներու բժիշկը եւ հոգեբանական խորհրդատուն այս հարցով պէտք է զբաղին` ծնողներու հետ: (Յ.Պ. 23/03/2019)

Համացանցի որոշ գործօններ բացասաբար կ՛ազդեն հոգեկանի վրայ

Ի հարկէ ելեկտրոնային փոստը (նամակ) անվիճելի օգտակարութիւններ ունի: Անոր շնորհիւ` նամակը հաստէատիրոջը կը հասնի երկվայրկեանների ընթացքին, իսկ ոչ շատ վաղ անցեալին ան հասցէատիրոջ կը հասնէր շաբաթներ ետք: Շնորհիւ անոր` կարելի է ստանալ թարմ նորութիւններ տեղեկութիւններ եւ այլն, սակայն ինչպէս պարզած են հոգեբանները, այս ծառայութիւնը կրնայ կախուածութիւն յառաջացնել, ինչպէս, օրինակ, խաղամոլութիւնը:

Դիմատետրի մեկնաբանութիւնները կրնան մարդը խորասուզել դեպրեսիաների (հոգեճնշուածութիւն) մէջ

Այսպէս, ամերիկեան գիտնականները, որոնք հետազօտութիւններ են կատարել, եկել են այն եզրակացութեան, որ մարդը, որն իր ժամանակի մեծ մասը անց է կացնում ընկերային ցանցերում (ընկերային ցանցեր, réseaux sociaux), կրնայ դեպրեսիայի (հոգեճնշուածութիւն) մէջ ընկնել:

Երկու շաբթուան ընթացքում գիտնականներն ուսումնասիրում էին, թէ ինչպէս է սոցիալական ցանցը ազդում օգտատէրերի ինքնագնահատականի եւ երջանկութեան աստիճանի վրայ: Նրանք կազմել են դիագրամներ (պատկերացումներ), որոնք պատասխան են տալիս տրամադրութեան համար: Այն սկսում էր տատանուել, երբ օգտատէրը մուտք էր գործում առցանց: Փորձի վերջում փորձարկողների մօտ նկատւում է դեպրեսիա(հոգեճնշուածութիւն) եւ տրամադրութեան անկում:

«Թուիթըր»-ը կարող է առաջացնել ուժեղ վրդովմունք եւ բարկութիւն

Ընկերային ցանցը այն վայրն է, որտեղ մարդիկ անանուն եւ անպատիժ կարող են վիճել, հակամարտութիւններ հրահրել ու յերիւրանքներ տարածել: Ընկերային ցանցերում հիմնականում գերիշխում են ատելութիւն, գրգռութիւն եւ այլն:

Չինաստանում հետազօտութիւն է կատարուել, որի արդիւնքում պարզուել է, թէ ամէնից շատ ի՞նչ յուզումներ են առաջանում «Թուիթըր»-ի օգտատէրի մօտ: Մեծ մասամբ «Թուիթըր»-ում, Ռեթվիթերում եւ ռեփոստերի (գրել, պատասխանել, հակազդել ընթացքում յուզումների մէջ գերիշխում էին` ուրախութիւնը, նողկանքը, տխրութիւնը: Բայց ամենագերիշխողը բարկութիւնն էր:

Դիմատետրի պատճառով մարդը կարող է դառնալ ցեղապաշտ

Ոչ մէկի համար գաղտնիք է` Դիմատետրում միջազգային մասշտաբով չափերով ցեղապաշտութիւն է տիրում: Գրեթէ բոլոր հաղորդակցութիւններում ու մեկնաբանութիւններում յիշատակւում է միջցեղային եւ ազգամիջեան տարակարծութիւնները: Սակայն դա չի մնում զուտ որպէս մեկնաբանութիւն եւ չի մոռացւում: Այն ազդում է մարդու հոգեկանի եւ մտածելակերպի վրայ:

Փորձի համար ամերիկացի գիտնականների կողմից ստեղծւում է Ճեք Պրաուն անունով յօրինուած սպիտակ տղայի դիմագիծ, որ իբր ցեղապաշտ է: Ճեք Պրաունի էջի վրայ հրապարակւում են նիւթեր այն մասին, որ սպիտակներն աւելի լաւն են, քան` սեւերը, իսկ սպիտակների իրաւունքները միշտ խախտւում են:

Յօրինուած ցեղապաշտի համոզմունքները միանգամից ընդունւում են օգտատէրերի մեծ մասի կողմից, որոնք թողնում էին դրական մեկնաբանութիւններ եւ կրկնահրատարակում այդ նիւթը:

Համացանցը մարդկանց յիմար է դարձնում

«Սայընս» ամսագրի կողմից 2017 թուականին «մարդու ճանաչողական յատկութեան վրայ ընկերային ցանցերի ազդեցութիւնը» հետազօտութեան արդիւնքները: Չնայած` առաջին հայեացքից թուում է, որ գործօն օգտատէրը բարելաւում ու զարգացնում է իր գրաւոր շփման ունակութիւնները, սակայն իրականում նա թուլացնում է իր տրամաբանութիւնը, պատկերացումը եւ բառապաշարը:

Վատանում են մարդու ամենակարեւոր ունակութիւններից մի քանիսը` յիշողութիւնը եւ տեղեկատուութեան պահպանման ունակութիւնը: Մարդը չի պահպանում բուն տեղեկութիւնը իր ուղեղում, այլ պահպանում է տեղեկութիւնն այն մասին, թէ որտեղ է տեսել այս կամ այն տեղեկութիւնը, այսինքն` կայքի հասցէն: Բացի դրանից մարդը համացանցում գերծանրաբեռնում է իր ուղեղը տարբեր տեսակի անպիտան եւ անօգուտ բաներով, որոնք ուշադրութիւն են խլում, եւ որոնց պատճառով ժամանակ չի մնում աւելի լուրջ բաների մասին մտորելու համար:

Եւ վերջապէս

– Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան տուեալներով, երեխաների տեսողութիւնը տարեկան 1 դիոպտրիա (dioptrie) արագութեամբ վատանում է:

– Եթէ երեխան 5-6 դասարաններից ամէն օր նստի համակարգչի մօտ, նա դպրոցը կ՛աւարտի արդէն ակնոցներով:

– 10 տարեկան երեխաների արեան եւ մէզի բաղադրութիւնը սկսում է փոխուել 20 րոպէից աւելի համակարգչով աշխատելիս, իսկ արդէն 16 տարեկանում` 30-40 րոպէ, մեծահասակների մօտ այդ ժամանակը կազմում 1 ժամ:

– Մեծահասակների մօտ, համակարգչով 2 ժամ աշխատելիս, տեղի է ունենում արեան բաղադրութեան փոփոխութիւնը, որի համակազմը նման է օնգոլոգիական (խլիրդ, քանսեր) հիւանդների արեան բաղադրութեանը:

– Համակարգչով հաղորդակցութիւնը 15 րոպէի ընթացքում անվտանգ է երեխաների համար, 30 րոպէից արդէն տեղի են ունենում փոփոխութիւնները, սակայն երեխաները արագ են կարողանում վերականգնուել:

– Համակարգիչն առաջին հերթին վնասում է մարդու նեարդային համակարգը, այնուհետեւ` հորմոնային (ներծոր գեղձեր) եւ յենաշարժիչ համակարգերը:

+