Ծիսական գիտելիքներ : Նաւակատիք Սուրբ Խաչին
28 Mart 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Արեգ / Օր : Սիմ / Ժամ : Շաւաղօտ

Ծիսական գիտելիքներ : Նաւակատիք Սուրբ Խաչին

Ծիսական գիտելիքներ

Ծիսական գիտելիքներ Tüm yazılarını göster..

12 Eylül 2020  

Նաւակատիք Սուրբ Խաչին



Նաւակատիքը շաբաթապահքի մը աւարտին` պահքի մեղմացումն է.Շաբաթ 12 Սեպտեմբերին, Նաւակատիքն է Սուրբ Խաչին։ Նաւակատիքը շաբաթապահքի մը աւարտին` պահքի մեղմացումն է.

Այն օրը կարելի է զոր օրինակ ձկնեղէն ու կաթնեղէն ուտել։ Սակայն Նաւակատիք կը կոչուի նաեւ եկեղեցւոյ մը շինութեան աւարտին կատարուած հանդէսը. Ամէն տարի, նոյն եկեղեցւոյ կառուցման տարեդարձի օրը կը կոչենք մեր ծէսին մէջ Նաւակատիք։

Շաբաթապահքը եւ Նաւակատիքը նիւթական ու մարմնական պատրաստութիւններ են Սուրբ Խաչի մեծ տօնին, որուն պէտք է նաեւ պատրաստուիլ հոգեպէս, աղօթքով ու ապաշխարութեամբ։

Վաղը Կիրակի 13 Սեպտեմբերին Խաչվերաց է. տօն Վերացման Ս. Խաչի։

+