Ծիսական գիտելիքներ : ​Կարդինալ Աղաճանեանի ծննդեան 125-րդ ամեակին նուիրուած յուշ երեկոյ
26 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Նպատ / Ժամ : Լուսակն

Ծիսական գիտելիքներ : ​Կարդինալ Աղաճանեանի ծննդեան 125-րդ ամեակին նուիրուած յուշ երեկոյ

Ծիսական գիտելիքներ

Ծիսական գիտելիքներ Tüm yazılarını göster..

20 Eylül 2020  

​Կարդինալ Աղաճանեանի ծննդեան 125-րդ ամեակին նուիրուած յուշ երեկոյ



Միջոցառման ընթացքում ճեմարանի սաները հանդէս եկան տարբեր հայրենասիրական երգերով և ասմունքներով, ինչպէս նաև կատարուեց ֆիլմի ցուցադրութիւն նուիրուած Կարդինալ Աղաճանեանի կեանքին։Ուրբաթ, 18 Սեպտեմբերի երեկոյեան ժամը 18։00-ին, տեղի ունեցաւ մի գեղեցիկ միջոցառում՝նուիրուած Կարդինալ Աղաճանեանի ծննդեան 125-րդ ամեակին։

Միջոցառումն իր ներկայութեամբ պատուեց Սրբազան հայր՝ Տէր Ռաֆայէլ Արք․ Մինասեանը` առընթերակայութեամբ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու ժողովրդապետ և Սրբոց Հրեշտակապետաց Միացեալ Հոգևոր ճեմարանի տեսուչ Հայր Մաշտոց վրդ․ Զահթերեանի, ճեմարանի փոխ տեսուչ Հայր Պետրոս վրդ․ Մարաշլեանի եւ այլ գերապատիւ և արժանապատիւ քահանաների։Ունկնդրէ լուրըՄիջոցառման ընթացքում ճեմարանի սաները հանդէս եկան տարբեր հայրենասիրական երգերով և ասմունքներով։ Ինչպէս նաև կատարուեց ֆիլմի ցուցադրութիւն նուիրուած Կարդինալ Աղաճանեանի կեանքին։ Տեսուչ հայրը ներկայացուց Կարդինալի խօսքը ուղղուած նորընծաներին ու անդրադարձաւ թէ անոր ողջ կեանքն ու գործունութիւնը մեծ պարգեւ մըն է ամբողջ հայ ազգին, ապա ընթացք տուաւ 2020-2021 ուսումնական տարեշրջանին։

Երեկոն եզրափակեց Արհի. Տ. Ռաֆայէլ Արք. Մինասեանը՝ առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրանիոյ և արևելեան Եվրոպայի։ Ան խրախուսեց սաներին հաւատով մօտենալու և հայցելու Աստուծոյ ծառայ Կարդինալի բարեխօսութիւնը։ Ապա կեանքի վկայութեամբ դրուատեց Կարդինալի ունեցած դրական ազդեցութիւնը իր կեանքում։

Իսկ Նշան Արք. Գարաքէհեան սրբազան հայրը պահպանիչով օրհնեց բոլոր ներկաներին և ի մասնաւորի Ճեմարանի սաներին։Հանդիսութեանը յաջորդեց ընթրիք ճեմարանի սեղանատանը մէջ։




+