Ծիսական գիտելիքներ : Տօն Սուրբ Յովհաննէս Կարապետի
26 Şubat 2021 - Հակական տոմար - Տարի : 4513 / Ամիս : Մեհեկան / Օր : Նպատ / Ժամ : Հրակաթն

Ծիսական գիտելիքներ : Տօն Սուրբ Յովհաննէս Կարապետի

Ծիսական գիտելիքներ

Ծիսական գիտելիքներ Tüm yazılarını göster..

14 Ocak 2021  

Տօն Սուրբ Յովհաննէս Կարապետի



Հայ Կաթողիկէ Եկեղեցին Սուրբ Յովհաննէս Կարապետի և Սուրբ Աթանագինես եպիսկոպոսի անունները միասին յիշատակող տօն ունի՝ կապուած հայկական աւանդութեան հետ, որը հիմնուած Ագաթանգեղոսի պատմութեան վրայ, ըստ որի այս երկու սրբերի մասունքները Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը Հայաստան է բերել Կեսարայից և նրանց ամփոփման վայրերում եկեղեցիներ կառուցել:

Սուրբ Յովհաննէս Կարապետ (Մկրտիչ)

Սուրբ Յովհաննէս Կարապետը կամ Մկրտիչը քրիստոնէութեան մեծագոյն սրբերից և անհատականութիւններից է, որի անունը մշտապէս յիշատակւում է հայկական ժամերգութիւնների և Սուրբ Պատարագի ժամանակ՝ Աստուածամօր, առաքեալների, Ստեփանոս նախավկայի և Սուրբ Գրիգոր Լուսաւորչի կողքին: Պատճառը աստուածային ծրագրում Յովհաննէսի մեծ դերակատարութիւնն էր, որ ունեցաւ՝ Իսրայէլի ժողովրդին պատրաստելով Օծեալի գալստեանը, մկրտելով նրանց ջրով և ապաշխարութիւն քարոզելով: Իսկ երբ Տէր Յիսուս Քրիստոսը սկսեց իր երկրային առաքելութիւնը՝ Յովհաննէսից մկրտուելով, Յովհաննէսը սկսեց խոնարհութեամբ քաշուել երկրորդային պլան՝ ասպարէզը զիջելով Նրան, ով իրենից մեծ էր, որի «կօշիկների կապերը արձակելու ինքն արժանի չէր», ինչպէս ինքն ասաց իր աշակերտներին: Իր այս խոնարհութեամբ, Աստծոյ կամքը կատարելու անվերապահ արմատական պատրաստակամութեամբ Յովհաննէս Մկրտիչը օրինակ է բոլոր քրիստոնեաների համար՝ ճգնաւորների, անապատական հայրերի, քահանաների, աշխարհականների, ովքեր ձգտում են սրբութեան:

Յովհաննէս Մկրտիչի ծնունդը մանրամասն նկարագրել է Ղուկաս Աւետարանիչը. «Հր­է­աս­տա­նի Հե­րով­դէս թա­գա­ւո­րի օրով Աբի­ա­յի քա­հա­նա­յա­կան ըն­տա­նի­քից Զաքարիա անու­նով մի քա­հա­նայ կար, որի կի­նը Ահա­րո­նի դուստրե­րից էր. նրա անու­նը Եղի­սա­բեթ էր: Եւ եր­կուսն էլ Աստծոյ առաջ ար­դար էին ու անա­րատ կեր­պով ըն­թա­նում էին Տի­րոջ բո­լոր պա­տուի­րան­նե­րի եւ օրէնք­նե­րի ճա­նա­պար­հով: Նրանք որ­դի չու­նէ­ին, որով­հե­տեւ Եղի­սա­բե­թը ամուլ էր, եւ եր­կուսն էլ իրենց առա­ջա­ցած տարի­քում էին:

Եւ մինչ Զա­քա­րի­ան Աստծոյ առ­ջեւ իր քա­հա­նա­յա­կան պաշ­տօ­նն էր կա­տա­րում, իր կար­գի օրե­րը հա­սած լի­նե­լով, ըստ քա­հա­նա­յու­թեան օրէն­քի, նրան վի­ճա­կուեց մտ­նել Տի­րոջ տա­ճա­րը եւ խն­կար­կել: Եւ խն­կար­կու­թեան ժա­մին ժո­ղո­վր­դի ամ­բողջ բազմութիւ­նը դր­սում աղօթ­քի էր կան­գ­նած: Եւ Տի­րոջ հրեշ­տա­կը երե­ւաց նրան՝ խնկերի սե­ղա­նի աջ կող­մում կան­գ­նած: Երբ Զա­քա­րի­ան նրան տե­սաւ, խռո­վուեց, եւ վախ ըն­կաւ նրա մէջ: Տի­րոջ հրեշ­տա­կը նրան ասաց. «Մի՛ վա­խե­ցիր, Զա­քա­րի­ա՛, քանզի քո աղօթ­քը լսե­լի եղաւ. քո կի­նը՝ Եղի­սա­բե­թը, մի որ­դի կծնի քեզ, եւ նրա անու­նը Յով­հան­նէս կդնես: Նա քեզ հա­մար ու­րա­խու­թիւն եւ ցն­ծու­թիւն կլի­նի, եւ շա­տե­րը կուրա­խա­նան նրա ծնն­դով, որով­հե­տեւ նա Տի­րոջ առաջ մեծ կլի­նի, գի­նի եւ օղի չի խմի եւ մօր որո­վայ­նից սկ­սած Սուրբ Հո­գով կլցուի եւ Իս­րա­յէ­լի որ­դի­նե­րից շա­տե­րին կդարձ­նի դէ­պի իրենց Տէր Աս­տուա­ծը: Նա Եղի­ա­յի հո­գով եւ զօ­րու­թեամբ պի­տի գնայ նրա առջեւից, որ­պէս­զի հայ­րե­րի սր­տե­րը որ­դի­նե­րին դար­ձ­նի ու ան­հ­նա­զանդ­նե­րին՝ ար­դար­նե­րի իմ­աս­տու­թեա­նը՝ Տի­րոջ հա­մար պատ­րաստ մի ժո­ղո­վուրդ կազ­մե­լու»: Եւ Զա­քա­րի­ան ասաց հրեշ­տա­կին. «Ես ի՞նչ կերպ կիմա­նամ այդ, քանզի ես ծեր եմ, եւ կինս էլ առա­ջա­ցած տա­րի­քում է»: Հրեշ­տա­կը նրան պա­տաս­խա­նեց եւ ասաց. «Ես Գաբ­րի­է­լն եմ, որ կան­գ­նում եմ Աստծոյ առաջ. ես ու­ղար­կուե­ցի խօ­սե­լու քեզ հետ եւ այդ բա­նը քեզ աւե­տե­լու: Եւ ահա, դու հա­մր կլի­նես եւ չես կա­րո­ղա­նայ խօ­սել մին­չեւ այն օրը, երբ այդ կա­տա­րուի, քա­նի որ դու չհա­ւա­տա­ցիր իմ խօս­քե­րին, որ կիրականանան իրենց ժա­մա­նա­կին»:

Իսկ ժո­ղո­վուր­դը սպա­սում էր Զա­քա­րի­ա­յին. զար­մա­նում էին, որ տա­ճա­րում նա ուշա­նում է: Եւ երբ նա դուրս եկաւ, չէր կա­րո­ղա­նում խօ­սել նրանց հետ: Եւ նրանք իմա­ցան, որ տա­ճա­րում տե­սիլք է տե­սել. եւ նա նշա­նա­ցի էր խօ­սում նրանց հետ ու մնում էր պա­պան­ձուած: Եւ երբ պա­շտա­մուն­քի իր օրե­րը լրա­ցան, գնաց իր տու­նը: Այդ օրե­րից յե­տոյ նրա կի­նը՝ Եղի­սա­բե­թը, յղի­ա­ցաւ: Հինգ ամիս նա թաք­ց­նում էր ին­քն իրեն եւ ասում. «Այս ի՛նչ բան արեց ինձ Տէ­րը իմ այս օրե­րին, երբ նա­յեց ինձ վրայ՝ վերաց­նե­լով իմ նա­խա­տին­քը մարդ­կանց մի­ջից» (Ղուկ. 1, 5-25):

Նրա ծնունդից յետոյ Զաքարիայի լեզուն իսկապէս բացուեց և նա սկսեց օրհնաբանել Աստծուն. «Զա­քա­րի­ան՝ նրա հայ­րը, Սուրբ Հո­գով լցուեց, մար­գա­ր­է­ա­ցաւ եւ ասաց. «Օր­հ­նեալ է Իս­րա­յէ­լի Տէր Աս­տուա­ծը, որ այ­ցի եկաւ մեզ եւ փր­կու­թիւն բե­րեց իր ժո­ղո­վր­դին: Եւ իր ծա­ռայ Դաւ­թի տնից մեզ հա­մար մի հզ­օր Փր­կիչ հա­նեց, ինչ­պէս որ խօ­սել էր սր­բե­րի բե­րա­նով, որոնք հին դա­րե­րում նրա մար­գա­րէ­ներն էին. փրկութիւն մեր թշ­նա­մի­նե­րից եւ բո­լոր մեզ ատող­նե­րի ձեռ­քից՝ ողոր­մու­թիւն անե­լու հա­մար մեր հայ­րե­րին եւ յի­շե­լու իր սուրբ ուխ­տը. այն եր­դու­մը, որ արել էր մեր հօ­րը՝ Աբ­րա­հա­մին, որ­պէս­զի թշ­նա­մի­նե­րի ձեռ­քից փր­կուած՝ կա­րո­ղա­նանք առանց եր­կիւ­ղի ծա­ռա­յել նրա առաջ սր­բու­թեամբ եւ ար­դա­րու­թեամբ՝ մեր կեան­քի բո­լոր օրե­րում» (Ղուկ. 1:67-75)։

Համաձայն Գաբրիէլի հրամանի՝ մանկանը անուանեցին Յովհաննէս (հուն.՝ ioannes, եբր.՝ johohanan), որ թարգմանւում է աստուածաշնորհ, Աստծոյ ողորմութիւն:

Յովհաննէսն իր մանկութիւնն ու պատանեկութիւնն անցկացնում է մենութեան մէջ, Աստծոյ ներկայութեամբ ու շնորհներով: Աւետարանից յայտնի վերջին տուեալը Յովհաննէսի մանկութեան մասին հետևեալն է. «Եւ մա­նու­կն աճում ու զօ­րա­նում էր հոգով եւ մնում էր ամա­յի տե­ղե­րում մին­չեւ Իսրայէլում նրա երե­ւա­լու օրը» (Ղուկ. 1:80):

Յովհաննէս Մկրտիչը որպէս քարոզիչ հանդէս եկաւ երեսուն տարեկան հասակում: Նրա քարոզչութեան մասին խօսում են բոլոր Աւետարանիչները. «…Աստծոյ խօս­քը լսե­լի եղաւ Զա­քա­րի­ա­յի որ­դի Յով­հան­նէ­սին անա­պա­տում: Եւ նա եկաւ Յոր­դա­նա­նի կող­մը՝ ապ­աշ­խա­րու­թեան մկր­տու­թիւն քա­րո­զե­լու մեղ­քե­րի թողու­թեան հա­մար, ինչ­պէս գրուած է Եսա­յի մար­գա­րէի պատ­գամ­նե­րի գր­քում. «Անապա­տում կան­չո­ղի ձայ­նն է. պատ­րաս­տե­ցէ՛ք Տի­րոջ ճա­նա­պար­հը, հար­թե­ցէ՛ք նրա շա­ւիղ­նե­րը: Բո­լոր ձո­րե­րը թող լցուեն, բո­լոր լեռ­ներն ու բլուր­նե­րը խո­նար­հուեն, դժուա­րին ճա­նա­պարհ­նե­րը թող հեշտ դառ­նան, առա­պար­նե­րը՝ հարթ ճա­նա­պարհ­. եւ ամէն մարդ կտես­նի Աստծոյ փր­կու­թիւ­նը» (Ղուկ. 3, 2-6):

«Այն օրե­րին Յով­հան­նէս Մկր­տի­չը գա­լիս է քա­րո­զե­լու Հր­է­աս­տա­նի անա­պա­տում եւ ասում. «Ապ­աշ­խա­րե­ցէ՛ք, որով­հե­տեւ եր­կն­քի ար­քա­յու­թիւ­նը մօ­տե­ցել է»: (Մատթ. 3, 1-2):

Յովհաննէս Մկրտիչը ուղ­տի մա­զից զգեստ և կաշուէ գօտի էր կրում, իսկ նրա կերա­կուրը մո­րեխ և վայ­րի մե­ղր էր: Բո­լոր երու­սա­ղե­մ­ցի­նե­րը, Հրե­աս­տա­նի ու Յորդանանի շր­ջա­կայ­քի ժո­ղո­վուր­դը գնում էին նրա մօտ և Յորդանան գե­տում մկրտւում ու խոս­տո­վա­նում էին իրենց մեղ­քե­րը: Այսպիսով, ժողովուրդը հետևում էր նրան և անգամ մտածում, թէ գուցէ Յովհաննէսն է սպասյալ Մեսիան: Սակայն նա մխիթարիչ խօսքերով ժողովրդին աւետում է բարի լուրը. «Ես ձեզ մկր­տում եմ ջրով, բայց գա­լիս է ին­ձ­նից աւե­լի Զօ­րա­ւո­րը, որի կօ­շիկ­նե­րը հա­նե­լու ար­ժա­նի չեմ ես. նա ձեզ կմկր­տի Սուրբ Հո­գով եւ հրով» (Ղուկ. 3:16-17):

«Կար մի մարդ՝ Աստ­ծուց ու­ղար­կուած. անու­նը՝ Յով­հան­նէս: Սա եկաւ որ­պէս վկայ, որ­պէս­զի վկա­յի Լոյ­սի մա­սին, որ բո­լո­րը նրա մի­ջո­ցով հա­ւա­տան: Ին­քը լոյ­սը չէր, այլ եկել էր, որ վկա­յի Լոյ­սի մա­սին» (Յովհ. 1, 6-8): Այսպիսով, Լոյսին՝ Քրիստոսին, նախորդելը պատճառ է հանդիսացել, որ Յովհաննէսին տրուել է նաև մէկ այլ անվանում՝ Յովհաննէս Կարապետ (Նախակարապետ), որ նշանակում է առջևից գնացող:

Յիսուսը Գալիլեայից գալիս է Յորդանան, որպէսզի մկրտուի Յովհաննէսի ձեռամբ. «Եւ ամ­բողջ ժո­ղո­վր­դի մկր­տուե­լուց յե­տոյ Յի­սուս եւս մկր­տուեց, ու երբ աղօթ­քի կանգնեց, եր­կին­քը բա­ցուեց, եւ Սուրբ Հո­գին մար­մ­նա­ւոր տես­քով, որ­պէս աղաւ­նի, իջաւ նրա վրայ. եւ եր­կն­քից ձայն եկաւ, որ ասում էր. «Դու ես իմ սի­րե­լի Որ­դին, որ ունես իմ ամ­բողջ բա­րե­հա­ճու­թիւ­նը» (Ղուկ. 3, 21-22):

Յովհաննէսի գործունէութեան գագաթնակէտը Յիսուսին մկրտելն ու նրան իբրև խոստացեալ Մեսիա յայտարարելն էր: Ըստ աւետարանիչների՝ այս առաքելութիւնից յետոյ Հերովդէս թագավորը բան­տարկեց Յովհաննէսին՝ իր եղ­բայր Փի­լիպ­պո­սի կնոջ՝ Հե­րով­դի­ա­յի պատ­ճա­ռով, որով­հե­տև Հով­հան­նե­սը Հերովդէսին յանդիմանել էր, ասելով, որ օրինաւոր չէ, որ նա իր եղբօր կնոջն իբրև կին ունենայ:

Ղուկաս Աւետարանիչը Յովհաննէս Մկրտչի բանտարկութեան վերաբերեալ յայտնում է հետևեալը. «Բայց Հե­րով­դէս չոր­րոր­դա­պե­տը, յան­դի­մա­նուած լի­նե­լով Յովհան­նէ­սի կող­մից իր եղ­բ­օր կնոջ՝ Հե­րով­դի­ա­յի պատ­ճա­ռով եւ այն բո­լոր չա­րիք­նե­րի հա­մար, որ Հե­րով­դէ­սը գոր­ծել էր, այդ ամէնի վրայ աւե­լա­ց­րեց եւ այն, որ Յով­հան­նէ­սին բան­տար­կեց» (Ղուկ. 3, 19-20):

Հե­րով­դե­սը կա­մե­նում էր սպա­նել Յովհաննէսին, սակայն վա­խե­նում էր ժո­ղո­վր­դից, քա­նի որ նրան որ­պես մար­գա­րե էին ըն­դու­նում: Եւ, ի վերջոյ, նման առիթ է ընձեռւում. Հե­րով­դե­սի ծնն­դյան տա­րե­դար­ձի ժամանակ, երբ Հե­րով­դի­ա­յի դուս­տ­րը հրաւիրեալների առաջ պա­րում է, հրապուրուելով նրա պարով՝ Հե­րով­դե­սը նրան խոստանում է տալ այն, ինչ նա կամենայ: Եւ վերջինս, նախապէս խրա­տված լի­նե­լով իր մորից, ասում է. «Տո՛ւր ինձ այս­տեղ, սկու­տե­ղի վրայ, Յով­հան­նէս Մկրտ­չի գլու­խը» (Մտթ. 14, 8): Թագաւորը տխրում է, սակայն հետևելով իր երդմանը՝ մարդ է ուղարկում և բանտի մէջ գլխատել տալիս Յովհաննէսին, և նրա գլուխը սկուտեղի վրայ տրւում է աղջկան, ով էլ իր հերթին այն փոխանցում է իր մորը: Իսկ Յովհաննէս Մկրտչի աշակերտները վերցնում են մարմինը և թաղում:

Յիսուս Յովհաննէս Մկրտչին անուանում է «ճրագ», որը լուսաւորում էր մարդկանց. «Յովհաննէսն էր ճրա­գը, որ վա­ռուած էր եւ լոյս էր տա­լիս, եւ դուք կա­մե­ցաք միառժամա­նակ ցն­ծալ նրա լոյ­սով» (Յովհ. 5, 35):

Ըստ աւանդութեան, Սբ. Գրիգոր Լուսաւորիչը Կեսարիայից իր հետ Հայաստան է բերել Սուրբ Յովհաննէս Մկրտչի մասունքները և ամփոփել Մուշ քաղաքին մօտ գտնուող վայրում, ուր և հետագայում կառուցուել է նշանաւոր «Սուրբ Կարապետ» վանքը:


+