Այլեւայլ : Մեծ պահքի ծիսական տիկնիկը` Ակլատիզ
23 Mart 2023 - Հակական տոմար - Տարի : 4515 / Ամիս : Արեգ / Օր : Ծմակ / Ժամ : Մթացեալ

Այլեւայլ : Մեծ պահքի ծիսական տիկնիկը` Ակլատիզ

Այլեւայլ

Այլեւայլ Tüm yazılarını göster..

02 Mart 2022  

Մեծ պահքի ծիսական տիկնիկը` Ակլատիզ



«Ակլատիզ, չուանը վիզ, Եկաւ մեզ հիւր, կախուաւ երդիս», երգում էին հայ տիկնայք՝ Ակլատիզը կախելով ձեղունից։

Հայոց մէջ տարածուած էր ծի­սական տիկ­նիկներ պատ­րաստե­լու աւան­դոյթը։ Այս տիկ­նիկնե­րը, պար­տէզնե­րի ու այ­գի­ների մէջ կանգնե­ցուած խրտուիլակ­նե­րի պէս, ինչ-ինչ էակ­նե­րի կամ գու­ցէ նոյ­նիսկ որե­ւէ դի­ցային ոգի­ների պատ­կե­րաւոր խորհրդա­նիշ­ներն էին։ Հա­ւատ կար, որ սո­վորա­կան տիկ­նիկներ պատ­րաստե­լիս հարկ էր նրանց պատ­կե­րի մէջ ինչ-որ ան­կա­տար բան թող­նել՝ կա՛մ աչ­քե­րը չպատ­կե­րել, կա՛մ՝ բե­րանը, կա՛մ էլ, օրի­նակ ունքը, մի խօս­քով՝ մի բան պա­կաս թող­նել։ Այ­լա­պէս «ան­թե­րի» տիկ­նի­կը ոգի կ՚առ­նէր ու իրեն յա­տուկ բնա­ւորու­թեամբ ու տրա­մադ­րուածու­թեամբ կ՚ազ­դէր շրջա­կայ մարդկանց ու կեն­դա­նինե­րի վրայ։

Մեր ծի­սական տիկ­նիկնե­րը այ­լե­ւայլ գոր­ծա­ռոյթներ էին ստանձնում, զո­րօրի­նակ՝ պաշտպա­նի կամ պա­հապա­նի, իսկ տօ­ներին հան­դէս եկող տիկ­նիկնե­րը, կար­ծես, վե­րած­ւում էին տօ­նի ու ծէ­սերի ճիշդ ըն­թացքը ապա­հովող պա­տաս­խա­նատու­նե­րի։

Բա­րեկեն­դա­նի ու Մեծ Պա­սի օրե­րին, մէ­կը միւ­սին փո­խարի­նելու էին գա­լիս Ու­տիս տատն ու Պաս պա­պը, Ակ­լա­տիզը։ Իւ­րա­քան­չիւր ան­գամ ծնուելով ու մեռ­նե­լով տօ­նի հետ՝ նրանք իրենց պատ­կե­րով ու իմաս­տով աշ­խարհ էին բե­րում այդ տօ­նի արա­րողա­կար­գա­յին կեր­պարնե­րը։

Ու­տիս տատ։ Ու­տիս տա­տը Բա­րեկեն­դա­նի տէրն է, ու, առ­հա­սարակ, պա­սային օրե­րի աւար­տի աւե­տաբերն է։ Բա­րեկեն­դա­նի օրե­րի սկսե­լուն պէս նա գա­լիս է շե­րեփը ձեռ­քին՝ կոչ անե­լու ամեն­քին լիու­լի ու­րա­խանալ ու կե­րու­խում անել։ Անունն ար­դէն աւե­տում է իր կո­չը՝ Ու­տիս տատ։ Նրա հա­գուստը ձե­ւուած է հայ­կա­կան տա­րազ­նե­րի վառվռուն գոյն ու նախ­շով, կար­միր, ծի­րանի տաք երանգնե­րով, ին­քը՝ իս­կա­կան գոհ ու սի­րուն հայ տի­կին։ Միշտ զուարթ, կայ­տառ ու կեն­սուրախ, ինչպէս կեան­քը՝ իր ողջ խնդու­թեամբ։ Բայց ինչպէս կեան­քում յա­ճախ պա­տահում է, խնդու­թեան ու զուար­ճութեան օրե­րին փո­խարի­նելու են գա­լիս զսպուածու­թեան ու ժուժկա­լու­թեան շա­բաթ­նե­րը։ Բա­րեկեն­դա­նի աւար­տին Ու­տիս տա­տին եր­գուպա­րով հասցնում են գիւ­ղի լե­րան գա­գաթը ու հան­դի­սաւո­րու­թեամբ ցած նե­տում, Պաս պա­պը գա­լիս է վռնտե­լու Ու­տիս տա­տին։ Նրա մա­զերն ար­դէն գզգզուած են, շո­րերը՝ պա­տառո­տած։ Պաս պա­պը նա­խատում է նրան. «Գնա՛յ, հե­ռացի՛ր, անզգա՛մ, բա­ւական է որ­քան որ­դի­ներիս պա­րար­տացրիր, ճար­պե­րը աւե­լաց­րիր, յան­ցանքնե­րի մէջ գցե­ցիր, ժա­մանակն է, որ թող­նեն այդ զուար­ճութիւննե­րը եւ մի քիչ հո­գեկան սնունդով սնուելով՝ յա­ւիտե­նակա­նու­թեան հա­մար պատ­րաստու­թե­նէ։ Այսպէս ասե­լով՝ նա լո­բու մեծ շե­րեփով յար­ձակւում էր Ու­տի­սի վրայ, տա­լիս նրա գլխին եւ դուրս հրա­ւիրում նրան տնից։ Տա­տը հնա­զանդ հե­ռանում է.

Տա­տը գնաց շե­րեփը ձե­ռին,
Պա­պը եկաւ չոմ­բախն ու­սին։

Պաս պապ։ Պաս պա­պը պա­սային օրե­րի, յատ­կա­պէս՝ Մեծ Պահ­քի շրջա­նի խստա­հայեաց պա­հապանն էր։ Քա­նի որ Ու­տիս տա­տի կեր­պա­րի մէջ էր կեդ­րո­նացել կնոջ կեր­պա­րը, իսկ Պաս պա­պի մէջ՝ տղա­մար­դու, ապա վեր­ջի­նիս գա­լով աւար­տուում էր կնոջ ժա­մանա­կաշրջա­նը, սկսւում էր տղա­մարդկանց տնօ­րինու­թիւնը։ Ահա ին­չու Մեծ պա­սի առա­ջին օրը պա­րում էին մի­միայն տղա­մար­դիկ, կա­նայք այդ իրա­ւունքից զուրկ էին. Սուրբ օր էր, հա­րիր չէր, որ կի­նը պա­րէր։ Պաս պա­պը վե­րած­ւում էր Ակ­լա­տիզի՝ ծի­սական տիկ­նի­կի, որը խորհրդանշում էր հենց Պաս պապին, եւ ով ուշի ուշով հետեւում էր տնեցիների վարքին՝ Պահքի ամբողջ շրջանի ընթացքում։

Anket Tüm Anketler

Günün Sözü


Մարդիկ հանգիստ, հաճոյալի կեանք մը ապրելու համար չէ որ աշխարհ եկած են, այլ նկարագիր կերտելու։

+