Հենրիխ Մխիթարեան 6-րդ Տարին Անընդմէջ Ճանչցուեցաւ Հայաստանի Լաւագոյն ֆութպոլիստ - Հայերէն
25 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Ցրօն / Ժամ : Առագոտ

Հայերէն :

21 Aralık 2016  

Հենրիխ Մխիթարեան 6-րդ Տարին Անընդմէջ Ճանչցուեցաւ Հայաստանի Լաւագոյն ֆութպոլիստ -

Հենրիխ Մխիթարեան 6-րդ Տարին Անընդմէջ Ճանչցուեցաւ Հայաստանի Լաւագոյն ֆութպոլիստ Հենրիխ Մխիթարեան 6-րդ Տարին Անընդմէջ Ճանչցուեցաւ Հայաստանի Լաւագոյն ֆութպոլիստ

Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնը ամփոփած է «Տարուայ լաւագոյն ֆութպոլիստ» անուանակարգի 2016 թուականի քուէարկութեան արդիւնքները:

Հաւաքելով 245 միաւոր` Հայաստանի 2016-ի լաւագոյն ֆութպոլիստ ճանչցուած է «Մանչեսթըր եունայթըտ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեան, որ 7-րդ անգամ եւ 6-րդ տարին անընդմէջ կ՛արժանանայ նման պատիւի: Ընդհանուր առմամբ, 50 քուէարկողներէն 49-ը Մխիթարեանի անունը նշած են առաջին տեղը:

56 միաւորով երկրորդ տեղը կը գրաւէ փորթուկալական «Մարիթիմու»-ի կիսապաշտպան Գէորգ Ղազարեան, որուն անունը 17 անգամ նշուած է երկրորդ, 5 անգամ` երրորդ տեղը:

45 միաւորով երրորդը յայտնուած ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ-ֆուճեյրա» ակումբի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որուն անունը 11 անգամ նշուած է երկրորդ, 12 անգամ` երրորդ տեղը:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+