​Թուրքիայի լեռնագնացներն Արարատ լեռն աղբավայրի են վերածել - Հայերէն
20 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Արագած / Ժամ : Լուսակն

Հայերէն :

19 Ağustos 2020  

​Թուրքիայի լեռնագնացներն Արարատ լեռն աղբավայրի են վերածել -

​Թուրքիայի լեռնագնացներն Արարատ լեռն աղբավայրի են վերածել ​Թուրքիայի լեռնագնացներն Արարատ լեռն աղբավայրի են վերածել

Ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռան՝ Արարատի լանջերը թուրք լեռնագնացներն աղբավայրի են վերածել:

Լեռնագնացության ընթացքում իրենց հետ բարձրացրած սննդից մնացած աղբը լցրել են լեռան 4200 մ բարձրության վրա գտնվող վրանային ճամբարում:

Թուրք լեռնագնացներից մեկը տեսանկարահանել և սոցցանցում է հրապարակել այդ կադրերը:

«Եթե լեռնագնացներն են սա անում, ապա մեր բանը բուրդ է: Ո՞ր համայնքապետարանը կարող է հավաքել սա: 2003թ. ես էլ էի լեռան գագաթը բարձրացել: Ինչ մեզ հետ տարել էինք, հետ բերեցինք: Դա դժվար չէ», -ահազանգել է լեռնագնացը:

Թեմային արձագանքել է նաև թուրքական «Sabah» թերթի լրագրողներից Մեվլևութ Թեզելը:

Նա իր սյունակում մասնավորապես գրել է.

«Նրանց, որոնք տոներին պիկնիկային գոտիներում աղբ են թափում, սովորաբար «տգետ, անկիրթ» են անվանում: Աղրը (Արարատ) լեռը բարձրացողներն էլ կրթված լեռնագնացներ են»:






Bu haber ermenihaber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (ermenihaber) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(ermenihaber). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+