Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վ - Հայերէն
17 Nisan 2021 - Հակական տոմար - Տարի : 4513 / Ամիս : Ահեկան / Օր : Ասակ / Ժամ : Փայլածու

Հայերէն :

02 Ekim 2020  

Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վ -

Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը, Ամերիկայի Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ամենավճռական կերպով դատապարտում են բռնության էսկալացիան, որը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում, հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքում։

«Մենք սգում ենք զոհերի համար եւ ցավակցում սպանվածների ու վիրավորների ընտանիքներին։

Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մասնակցող կողմերի զինված ուժերի միջեւ ռազմական գործողությունները։

«Մենք նաեւ կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ ստանձնել պարտավորություններ բարեխղճորեն եւ առանց նախապայմաններ դնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ կարգավորման բանակցությունները վերսկսելու համար»,- նշված է հայտարարության մեջ։





Bu haber news.am kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (news.am) ve yazarına ait olup,
Bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
+