Լոս Անջելեսի շերիֆը ողջունել է հայ համայնքի խաղաղ ցույցերը՝ դատապարտելով Արցախի դեմ հարձակումը - Հայերէն
24 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Լուսնակ / Ժամ : Հուրփեայլեալ

Հայերէն :

17 Ekim 2020  

Լոս Անջելեսի շերիֆը ողջունել է հայ համայնքի խաղաղ ցույցերը՝ դատապարտելով Արցախի դեմ հարձակումը -

Լոս Անջելեսի շերիֆը ողջունել է հայ համայնքի խաղաղ ցույցերը՝ դատապարտելով Արցախի դեմ հարձակումը Լոս Անջելեսի շերիֆը ողջունել է հայ համայնքի խաղաղ ցույցերը՝ դատապարտելով Արցախի դեմ հարձակումը

Լոս Անջելեսի շրջանի շերիֆի բաժանմունքը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հաղրոդագրություն է տարածել, որում համերաշխություն է հայտնում հայերին եւ հայ համայնքին:

«Լոս Անջելեսի շրջանի Շերիֆի բաժանմունքն ուսումնասիրում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծավալվող բռնությունը, որը թեեւ տեղի է ունենում Լոս Անջելեսից 7200 մղոն հեռավորության վրա, սակայն այն չափազանց եւ անմիջական կարեւորություն ունի շատերի համար մեր համայնքում: Մենք լսում ենք եւ հասկանում ենք»,- գրել է շերիֆ Ալեքս Վիլանուեւան:

Նա նկատել է, որ Լոս Անջելեսի շրջանում ավելի շատ հայ է ապրում, քան աշխարհի որեւէ այլ վայրում՝ Հայաստանի սահմաններից դուրս:

«Մենք ականատեսն ենք եւ դատապարտում ենք Արցախի բնակչության հանդեպ իրականացվող բռնությունը եւ հարձակումները: Մենք ողջունում ենք համերաշխության խաղաղ ցույցերն այստեղ՝ Լոս Անջելեսում, եւ կանգնած ենք ձեր կողքին խաղաղության մեր ընդհանուր պահանջով»,- նշվում է շերիֆի հաղորդագրությունում:





Bu haber panorama.am kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (panorama.am) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(panorama.am). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+