​Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Ղարաբաղի հարցը - Հայերէն
25 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Ցրօն / Ժամ : Ծայգն

Հայերէն :

08 Kasım 2020  

​Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Ղարաբաղի հարցը -

​Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Ղարաբաղի հարցը ​Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Ղարաբաղի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Ղարաբաղի հարցը։

«Հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Ռուսաստանի նախագահը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ մի շարք հեռախոսային շփումների մասին: Այդ շփումները նպատակաուղղված էին մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման և քաղաքական-դիվանագիտական կարգավորման ելքի տարբերակների որոնմանը։ Վերահաստատվել է հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով փոխգործակցության երկուստեք պատրաստակամությունը»,- ասված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում:

ՌԻԱ Նովոստին էլ, վկայակոչելով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը, հաղորդում է, որ Պուտինն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցներ է ունեցել։





Bu haber civilnet kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (civilnet) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(civilnet). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+