​Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դեռ նոր է թեժ փուլից դուրս գալիս. Լավրով - Հայերէն
29 Mart 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Արեգ / Օր : Վարագ / Ժամ : Հոթապեալ

Հայերէն :

07 Aralık 2020  

​Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դեռ նոր է թեժ փուլից դուրս գալիս. Լավրով -

​Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դեռ նոր է թեժ փուլից դուրս գալիս. Լավրով ​Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դեռ նոր է թեժ փուլից դուրս գալիս. Լավրով

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դեռ նոր է թեժ փուլից դուրս գալիս: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ հանդիպմանը, փոխանցում է News.am-ը:«Մենք նոր-նոր ենք դուրս գալիս Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության թեժ փուլից: Կցանկանայի նշել նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի եւ ՌԴ նախագահի ստորագրած այն համատեղ հայտարարության կարեւոր նշանակությունը, որն այսօր արդեն շատերն են ստիպված ընդունել, որը դադարեցրեց պատերազմը եւ թե՛ փախստականների, թե՛ ներքին տեղահանված անձանց իրենց օջախներ վերադարձը թույլ տվող պայմանավորվածություն ապահովեց»,- նշել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ թե՛ տնտեսական, թե՛ տրանսպորտային բոլոր հաղորդուղիների ապաշրջափակման պայմանավորվածություն է ձեռք բերվել. «Մենք դրանով իրապես կարող ենք պայմաններ ստեղծել Հարավային Կովկասը հակասությունների տարածաշրջանից կայունության եւ բարգավաճման տարածաշրջանի վերածելու համար՝ ի շահ այնտեղ ապրող բոլոր ժողովուրդների»:





Bu haber armedia kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (armedia) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(armedia). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+