​Հայկական կողմից վիրավորվել է 4 զինծառայող․ - Հայերէն
28 Eylül 2021 - Հակական տոմար - Տարի : 4514 / Ամիս : Հոռի / Օր : Սիմ / Ժամ : Հրակաթն

Հայերէն :

28 Temmuz 2021  

​Հայկական կողմից վիրավորվել է 4 զինծառայող․ -

​Հայկական կողմից վիրավորվել է 4 զինծառայող․ ​Հայկական կողմից վիրավորվել է 4 զինծառայող․

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով հայկական կողմից վիրավորների ճշգրիտ թիվը։

«Ճշտված տեղեկություններով հուլիսի 28-ին, ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի
հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է։

Ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է,
կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է։
Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է»։

Հուլիսի 28-ին՝ ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ծավալվել են տեղային մարտեր:

Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։

«Հակառակորդը, Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ»,- հայտարարել էր ՊՆ-ը։

Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, հետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։

Ռուսաստանի միջնորդությամբ ժամը 10:00-ից հայ-ադրբեջանական սահմանին հաստատվել է հրադադար։







Bu haber civilnet kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (civilnet) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(civilnet). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+