Ըստ Հայաստանի Իշխանութիւններուն Գերիներու Հարցի Լուծման Ուղին Կ՛անցնի Ազրպէյճանի Հետ Երկխօսութեան Ը - Հայերէն
05 Kasım 2026 - Հայկական տոմար - Տարի : 4519 / Ամիս : Սահմի / Օր : Վահագն / Ժամ : Արփող

Հայերէն :

30 Ekim 2026  

Ըստ Հայաստանի Իշխանութիւններուն Գերիներու Հարցի Լուծման Ուղին Կ՛անցնի Ազրպէյճանի Հետ Երկխօսութեան Ը -

Ըստ Հայաստանի Իշխանութիւններուն Գերիներու Հարցի Լուծման Ուղին Կ՛անցնի Ազրպէյճանի Հետ Երկխօսութեան Ը Ըստ Հայաստանի Իշխանութիւններուն Գերիներու Հարցի Լուծման Ուղին Կ՛անցնի Ազրպէյճանի Հետ Երկխօսութեան Ընդմէջէն

Հայաստանի արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյեան 28 հոկտեմբերին Ազգային ժողովին մէջ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանի հարցումին, թէ միջազգային իրաւունքի ի՞նչ գործիքակազմեր գործադրուած են գերիները վերադարձնելու համար, ըսաւ. «Գերիների հարցով դիմել ենք երրորդ երկրներին, բայց չի ստացւում հարցը լուծել»:

Նախարարը երկիրներու անուններ չտուաւ, բայց ըսաւ. «Երրորդ երկրներին, մեր ընդհանուր գործընկերներին խնդրել ենք, ասել ենք, բայց իրենց (Պաքուից) ասել են` գործ չունենք այդ հարցի հետ: Ուզո՞ւմ էք դառը իրականութիւն` սա է: Մենք ունենք ճանապարհ, այդ ճանապարհն անցնում է Ազրպէյճանի հետ մեր երկխօսութեան միջով»:

Ազրպէյճանական բանտերուն մէջ այժմ 19 հայ գերիներ կը պահուին. անոնք դատապարտուած են 15 տարիէն մինչեւ ցմահ բանտարկութեան: Մարդու իրաւունքներու կոպիտ խախտումներով յայտնի Ազրպէյճանի մէջ դատավարութիւնները կը կայանան փակ` միջազգային դիտորդներու ու լրատուամիջոցներու բացակայութեամբ:




Bu haber aztagdaily kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (aztagdaily) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(aztagdaily). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+