Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք -
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
Հոկտեմբերի 30-ին` տեղական ժամանակով ժամը 00:31-ին (Գրինվիչի ժամանակով` հոկտեմբերի 29-ին ժամը 20։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.92⁰ և արևելյան երկայնության 45.77⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․6 մագնիտուդով երկրաշարժ: Iravaban.net- ը տեղեկանում է ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գնդեվազ և Սարավան գյուղերում, ինչպես նաև Սյունիքի մարզի Գորայք և Սառնակունք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Bu haber iravaban kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (iravaban) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
Opinions expressed are those of the author(s)-(iravaban). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com