Թուրքիան հերքել է Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները - Հայերէն
05 Kasım 2026 - Հայկական տոմար - Տարի : 4519 / Ամիս : Սահմի / Օր : Վահագն / Ժամ : Թաղանթեալ

Հայերէն :

30 Ekim 2026  

Թուրքիան հերքել է Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները -

Թուրքիան հերքել է Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները Թուրքիան հերքել է Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները

Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը (DMM) կտրականապես հերքել է Իսրայելի իշխանությունների մեղադրանքներն այն մասին, թե Անկարան միջամտել է Իսրայելի խորհրդարանական ընտրություններին։

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը, թուրքական գերատեսչությունում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունները որակել են որպես ծրագրված ապատեղեկատվական արշավ, որի նպատակն է շեղել ուշադրությունը Թել Ավիվի ներքաղաքական ճգնաժամից։

«Միջազգային որոշ լրատվամիջոցներում և սոցիալական հարթակներում տարածվող պնդումները, թե Թուրքիան միջամտել է Իսրայելի ընտրություններին, լիովին անհիմն են։ Այդ պնդումները հանրային կարծիքը մանիպուլացնելու նպատակով իրականացվող կանխամտածված ապատեղեկատվական արշավի մաս են կազմում»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։

Քնեսեթի ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 27-ին։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս՝ 1999 թվականից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշը։

Քվեաթերթիկների 97,3 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ Բենիամին Նեթանյահուի գլխավորած կոալիցիան ստանում է Քնեսեթի 120 մանդատից 53-ը։




Bu haber alphanews kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (alphanews) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(alphanews). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+