Արարատ Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարարի հետ - Հայերէն
05 Kasım 2026 - Հայկական տոմար - Տարի : 4519 / Ամիս : Սահմի / Օր : Վահագն / Ժամ : Հրակաթն

Հայերէն :

01 Kasım 2026  

Արարատ Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարարի հետ -

Արարատ Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարարի հետ Արարատ Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարարի հետ

«Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի, միջազգային համագործակցության և արտերկրում բնակվող եգիպտացիների հարցերով նախարար Բադր Աբդելատիի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված հնարավոր քայլերը։ Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության ակտիվացման հարցերին։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ ընդգծելով խաղաղության օրակարգի հետևողական առաջմղման գործում միջազգային գործընկերների կառուցողական դերակատարության կարևորությունը:

Կողմերն անդրադարձել են նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումներին և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։




Bu haber alphanews kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (alphanews) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(alphanews). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+