Այլեւայլ : Հանգիստ Սուրճ Խմեցէ՛ք…
19 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Անահիտ / Ժամ : Այգ

Այլեւայլ : Հանգիստ Սուրճ Խմեցէ՛ք…

Այլեւայլ

Այլեւայլ Tüm yazılarını göster..

17 Ekim 2016  

Հանգիստ Սուրճ Խմեցէ՛ք…

ԱՄՆ-ի Բիրմինհեմի համալսարանի գիտնականները 50 առողջ տղամարդոցմէ կազմուած խումբին հետ անցուցած են հետազօտութիւն մը: Անոնցմէ կէսին երեք օր շարունակ տուած են չորս բաժակ սուրճ: Երկրոդ խումբը անոր փոխարէն խմած է չորս բաժակ ջուր: Երկու խումբերը հետեւած են վերահսկուող սննդակարգի, բայց իբրեւ մարմնավարժութիւնն միայն քալած են: 10 օր անց երկու խումբերը տեղերով փոխուած են:

Մարմնի մէջ հեղուկի մակարդակի ստուգման ուղղուած փորձարկութեան իրականացումէն ետք, հետազօտողները տարբերութիւն չեն գտած այդ երկու խումբերու միջեւ:

2012 թուականին իրականացուած հետազօտութեան մէջ , ԱՄՆ-ի քաղցկեղի Ազգային հիմնարկի գիտնականները հաստատած են, որ քաոֆէինով կամ առանց քաֆէինի սուրճ խմող մեծ մարդիկ աւելի երկար ապրած են, քան սուրճ չխմողները:



+