Թալեպաններու Ղեկավարը Սպաննուեցաւ - Հայերէն
13 Kasım 2026 - Հայկական տոմար - Տարի : 4519 / Ամիս : Տրե / Օր : Ահրանք / Ժամ : Խաւարակ

Հայերէն :

23 Mayıs 2016  

Թալեպաններու Ղեկավարը Սպաննուեցաւ

Թալեպաններու Ղեկավարը Սպաննուեցաւ Թալեպաններու Ղեկավարը Սպաննուեցաւ

Աֆղանական կառավարութիւնը հաստատեց, որ Թալեպաններու նոր ղեկավար մոլլա Ախթար Մանսուր շաբաթ օր սպաննուած է, երբ ամերիկեան անօդաչու թռչող սարք մը հարուածած է անոր գտնուած վայրը: Աֆղանական գաղտնի սպասարկութիւնը նշեց, որ ան կը գտնուէր Փաքիստանի սահմանակից Քուէյթա շրջանին մէջ:

Ամերիկացի պաշտօնատար մը նախապէս յայտնած էր, որ թալեպաններու նոր ղեկավարը սպաննուած է Աֆղանիստան-Փաքիստան սահմանին փաքիստանեան կողմը:

Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարար Ճոն Քերրի յայտնեց, որ մոլլա Մանսուրը «ամերիկեան ուժերուն եւ աֆղան ժողովուրդին անմիջական վտանգ մը կը ներկայացնէր»` աւելցնելով. «Մեր ուզածը խաղաղութիւն է: Մանսուր կը վտանգէր այդ ջանքը»:

 





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+