Նախագահ Սերժ Սարգսեան Ռուսիա Կ՛այցելէ - Հայերէն
30 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Գիշերավար / Ժամ : Թաղանթեալ

Հայերէն :

04 Ağustos 2016  

Նախագահ Սերժ Սարգսեան Ռուսիա Կ՛այցելէ -

Նախագահ Սերժ Սարգսեան Ռուսիա Կ՛այցելէ Նախագահ Սերժ Սարգսեան Ռուսիա Կ՛այցելէ

«Արմէնփրես» կը հաղորդէ, թէ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան 10 օգոստոսին աշխատանքային այյցելութիւն պիտի տայ Ռուսիա:

Այս մասին տեղեկութիւն փոխանցած են նախագահի աշխատակազմի հասարակութեան եւ տեղեկատուութեան միջոցներու հետ կապերու վարչութենէն: Այցելութեան ծիրին մէջ նախագահ Սարգսեան Մոսկուայի մէջ հանդիպում պիտի ունենայ Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութինի հետ: Բարձր մակարդակի բանակցութիւններուն ընթացքին նախատեսուած է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետութիւններուն միջեւ շարք մը մարզերու մէջ` քաղաքական, առեւտրատնտեսական, մարդասիրական, երկկողմանի փոխադարձ գործակցութեան օրակարգի առանցքային հարցեր, ինչպէս նաեւ եւրասիական տարածքին մէջ համարկման հոլովոյթներու զարգացման վերաբերող հարցեր:

Նախագահներ Սերժ Սարգսեանն ու Վլատիմիր Փութինը միտքեր պիտի փոխանակեն նաեւ միջազգային եւ շրջանային շարք մը ժամանակակից խնդիրներու շուրջ:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+