Թոմ Հենքս «Հայաստանի Մանուկներ» Հիմնադրամի Բարեգործական Երեկոյին Մասնակցելու Կոչ Կ՝ուղղէ - Հայերէն
13 Kasım 2026 - Հայկական տոմար - Տարի : 4519 / Ամիս : Տրե / Օր : Ահրանք / Ժամ : Մթացեալ

Հայերէն :

30 Kasım 2016  

Թոմ Հենքս «Հայաստանի Մանուկներ» Հիմնադրամի Բարեգործական Երեկոյին Մասնակցելու Կոչ Կ՝ուղղէ

Թոմ Հենքս «Հայաստանի Մանուկներ» Հիմնադրամի Բարեգործական Երեկոյին Մասնակցելու Կոչ Կ՝ուղղէ Թոմ Հենքս «Հայաստանի Մանուկներ» Հիմնադրամի Բարեգործական Երեկոյին Մասնակցելու Կոչ Կ՝ուղղէ

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) իր դիմատետրի էջին հրապարակած է դերասան Թոմ Հենքսի մասնակցութեամբ տեսաուղերձը, որուն միջոցով՝ տաղանդաշատ դերասանը իր աջակցութիւնը կը յայտնէ հիմնադրամի Դեկտեմբեր 9-ին Նիւ Եորքի մէջ կայանալիք կալա երեկոյին:

Դերասանը բոլորին կոչ կ՝ուղղէ մասնակցելու կարեւոր նշանակութիւն ունեցող նշեալ ձեռնարկին` ափսոսալով, որ չի կրնար անձամբ ներկայ գտնուիլ բարեգործական հաւաքին:

«Ասիկա հրաշալի առիթ է ձեր հայկական արմատներուն վերադառնալու համար, իսկ եթէ հայ չէք, ուղղակի գացէք կալա երեկոյին ու վայելեցէք զայն: Աստուած բոլորիս պահապան»,- ըսած է ամերիկացի դերասանը:

Յիշեցնենք, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին նպատակն է ապահով պայմաններ ստեղծել Հայաստանի հեռաւոր գիւղերու երեխաներու աճին ու զարգացման համար:

 





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+