Իզմիրի Մէջ Հայկական Եւ Յունական Պատմամշակութային Ժառանգութիւնը Կ՛անհետանայ - Հայերէն
13 Kasım 2026 - Հայկական տոմար - Տարի : 4519 / Ամիս : Տրե / Օր : Ահրանք / Ժամ : Շաղաւոտ

Հայերէն :

21 Aralık 2016  

Իզմիրի Մէջ Հայկական Եւ Յունական Պատմամշակութային Ժառանգութիւնը Կ՛անհետանայ

Իզմիրի Մէջ Հայկական Եւ Յունական Պատմամշակութային Ժառանգութիւնը Կ՛անհետանայ Իզմիրի Մէջ Հայկական Եւ Յունական Պատմամշակութային Ժառանգութիւնը Կ՛անհետանայ

Իզմիր նահանգի Պասմանէ շրջանի պատմամշակութային հարստութիւնը` Ք.ա. 4-րդ դարով թուագրուող Զմիւռնիոյի ագորան (հին յունական քաղաքներու հրապարակները, ուր տեղի կ՛ունենային ժողովներ), պատմական շուկան, յունական տուները, սինագոգները, հայկական եւ յունական եկեղեցիները մատնուած են անտէրութեան:

Ինչպէս կը յայտնէ ermenihaber.am –ը՝ վկայակորելով թրքական «Evrensel» լրատուական կայքը, Պասմանէ շրջանին մէջ առկայ պատմամշակութային հարստութիւնը աստիճանաբար կ՛անհետանայ:

Այդ հարստութեան մէկ մասը կը կազմէ 1863 թուականին կառուցուած հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցին` իրեն կից կառոյցներով` Սուրբ Մեսրոպ արական դպրոցը եւ Սուրբ Հռիփսիմէ օրիորդաց դպրոցը:

Կը նշուի, որ եկեղեցին մինչեւ 1915 թուականը, երբ հայ համայնքը զգալիօրէն նուազեցաւ, եղած է իզմիրցի հայերուն կարեւոր կեդրոններէն մէկը: 1922-ին բռնկած մեծ հրդեհէն փրկուելու համար հայերը պատսպարուած էին Սուրբ Ստեփանոս եկեղեցւոյ մէջ:

 





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+