Յունիսին Տեղի Պիտի Ունենայ «Քեզ Համար, Ղարաբաղ» Մեծ Փառատօնը. ՀՀ Սփիւռքի Փոխնախարար - Հայերէն
13 Kasım 2026 - Հայկական տոմար - Տարի : 4519 / Ամիս : Տրե / Օր : Ահրանք / Ժամ : Մթացեալ

Հայերէն :

16 Ocak 2017  

Յունիսին Տեղի Պիտի Ունենայ «Քեզ Համար, Ղարաբաղ» Մեծ Փառատօնը. ՀՀ Սփիւռքի Փոխնախարար

Յունիսին Տեղի Պիտի Ունենայ «Քեզ Համար, Ղարաբաղ» Մեծ Փառատօնը. ՀՀ Սփիւռքի Փոխնախարար Յունիսին Տեղի Պիտի Ունենայ «Քեզ Համար, Ղարաբաղ» Մեծ Փառատօնը. ՀՀ Սփիւռքի Փոխնախարար

Այս տարուան Յունիսին նախատեսուած է իրականացնել «Քեզ համար, Ղարաբաղ» մեծ փառատօն մը: Այս մասին, ըստ Artsakhpress.am-ի, Յունուար 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ըսած է Սփիւռքի փոխնախարար Սերժ Սրապիոնեան:

Անոր խօսքով` «Դուն ի՞նչ կ՝ընես Ղարաբաղի համար» շարժման ծիրէն ներս՝ Գերմանիոյ Պատէն-Վիւրթեմպերկ քաղաքի հայ համայնքը` հոգեւոր առաջնորդ Տիրատուր Սարդարեանի գլխաւորութեամբ՝ 25 թոն մարդասիրական բեռ հաւաքած է` մթերք, հագուստ, գրասենեակային ապրանքներ, որոնք այսօր պիտի հասցուին Լեռնային Ղարաբաղ:

«Շարժման տարածումը մեզի հիմք տուած է 2017-ը Ղարաբաղի տարի յայտարարելու: Ընթացիկ տարուան Յունիսին մենք կը նախատեսենք իրականացնել «Քեզ համար, Ղարաբաղ» մեծ փառատօն մը, որուն ծիրէն ներս ելոյթ պիտի ունենան Սփիւռքէն եկած խումբեր»,- նշած է Սրապիոնեան:

 

 





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+