Հայաստան Պիտի Ունենայ Իր «Տիզնիլենտ»ը, Որ Պիտի Կոչուի «Նոյլենտ» - Հայերէն
13 Kasım 2026 - Հայկական տոմար - Տարի : 4519 / Ամիս : Տրե / Օր : Ահրանք / Ժամ : Արփող

Հայերէն :

09 Kasım 2017  

Հայաստան Պիտի Ունենայ Իր «Տիզնիլենտ»ը, Որ Պիտի Կոչուի «Նոյլենտ»

Հայաստան Պիտի Ունենայ Իր «Տիզնիլենտ»ը, Որ Պիտի Կոչուի «Նոյլենտ» Հայաստան Պիտի Ունենայ Իր «Տիզնիլենտ»ը, Որ Պիտի Կոչուի «Նոյլենտ»

Հայաստանի կառավարութիւնը «Տիզնիլենտ» (Disneyland) եւ «Եունիվըրսըլ» (Universal) ընկերութիւններու փորձագէտները Հայաստան հրաւիրած է Վանաձորի մէջ «Տիզնիլենտ»ի նման վայրի մը նախագիծի իրագործման աշխատանքներու հետ: Այդ վայրը պիտի կոչուի «Նոյլենտ»: Այս մասին յայտարարեց վարչապետ Կարէն Կարապետեան:

«Նախագծի աշխատանքները սկսուել են մէկ տարի առաջ, մեկնարկել է 100 մլն. դոլարի ներդրումային ծրագիրը արդիւնաբերութեան եւ գիւղատնտեսութեան ոլորտներում, եւ այժմ իտալացի լաւագոյն խորհրդատուներ օգնում են մեզ Վանաձորի զարգացման հայեցակարգը մշակելու գործում», ըսաւ վարչապետը:

Վերջինս նաեւ յայտնեց, որ կառավարութիւնը ներկայիս կը քննարկէ ենթակառուցային կարելի լուծումները, որոնք կրնան առաւել գրաւիչ դարձնել Վանաձորի մէջ հիմնադրուող ձեռնարկը:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+