​Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել. - Հայերէն
17 Ağustos 2022 - Հակական տոմար - Տարի : 4515 / Ամիս : Նավասարդ / Օր : Ասակ / Ժամ : Շառաւիղեալ

Հայերէն :

05 Ağustos 2020  

​Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել. -

​Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել. ​Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել.

Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան լուրը, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում: Երիտասարդ հայուհին բուժքույր էր աշխատում և, ըստ լրատվամիջոցների, մնացել է փլված առաստաղի տակ: Հիվանդանոցը գտնվում է Էշրեֆիեի շրջանում և շատ մոտ է Բեյրութի նավահանգստին, ուր օգոստոսի 4-ին որոտացել է հզոր պայթյուն:

Ջեսիկա Բեզջյանը Լիբանանի Մեսրոպյան հայկական վարժարանի շրջանավարտ էր, նա Լիբանանի Հիվանդապահների միության անդամ էր:

«Հանգչիր խաղաղությամբ, հրեշտակ»-գրել են նրա ընկերները, դասախոսները և գործընկերները:

«Նա ամենալուրջ եւ աշխատասեր բուժքույրերից էր, նա շատ ինքնատիպ ուսանող էր: Աղոթում եմ քեզ համար»,-գրել է Բալամանդ համալսարանի դասախոսներից Վիկի Ժբրանը՝ Ջեսիկա Բեզջյանի մասին:





Bu haber arevelk kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (arevelk) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(arevelk). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+