Հայ դաշնակահարուհին՝ լեհական Տկաչեվսկու անվան մրցույթի դափնեկիր - Հայերէն
20 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Արագած / Ժամ : Ծայգն

Հայերէն :

24 Eylül 2020  

Հայ դաշնակահարուհին՝ լեհական Տկաչեվսկու անվան մրցույթի դափնեկիր -

Հայ դաշնակահարուհին՝ լեհական Տկաչեվսկու անվան մրցույթի դափնեկիր Հայ դաշնակահարուհին՝ լեհական Տկաչեվսկու անվան մրցույթի դափնեկիր

Հայ երիտասարդ դաշնակահարուհի Լաուրա Գալստյանը Լեհաստանում անցկացվող Քրիստիան Տկաչեվսկու անվան 5-րդ դաշնակահարների միջազգային մրցույթում ճանաչվել է վեց հորիզոնականներում ընդգրկված լավագույն դաշնակահարներից մեկը՝ զբաղեցնելով 4-րդ մրցանակը։ Մրցույթը անցել է առցանց ձեւաչափով՝ տարիքային հինգ տարբեր կատեգորիաներում։

«Երիտասարդ վիրտուզներ» կատեգորիայիում մեր 17-ամյա հայրենակցուհին, ով Հայաստանի միակ ներկայացուցիչն է եղել, մրցել է Ճապոնիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Մալթայի, Գերմանիայի եւ մի շարք այլ երկների մոտ 60 մասնակիցների հետ՝ ծրագրում ներկայացնելով Բեթհովենի, Շոպենի, Ռավելի եւ Բաբաջանյանի ստեղծագործությունները։

Լաուրա Գալստյանը ՀՀ Վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի սանն է, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, այդ թվում՝ ավստրիական “Feurich” (2-րդ մրցանակ) եւ “Vienna International Art Festival” (1-ին մրցանակ), ամերիկյան “Future Stars” (3-րդ մրցանակ), “Melos” (1-ին մրցանակ) եւ այլն։ Մասնագիտացել է այնպիսի ճանաչված դաշնակահարների եւ պրոֆեսորների մոտ, ինչպիսիք են Լիզլի Հովարդը (Մեծ Բրիտանիա), Ջերոմ Լովենտալը (ԱՄՆ), Սերխիո Տիեմպոն (Արգենտինա) եւ այլոք։

Երիտասարդ դաշնակահարուհու առաջին առցանց մենահամերգը նախատեսված է նոյեմբերին՝ Կոմիտաս թանգարան-ինստիտուտի դահլիճում։







Bu haber news.am kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (news.am) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(news.am). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+