Պոլսահայությունը անհանգիստ է հնարավոր թիրախավորումներից - Հայերէն
20 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Արագած / Ժամ : Շանթակող

Հայերէն :

04 Ekim 2020  

Պոլսահայությունը անհանգիստ է հնարավոր թիրախավորումներից -

Պոլսահայությունը անհանգիստ է հնարավոր թիրախավորումներից Պոլսահայությունը անհանգիստ է հնարավոր թիրախավորումներից

Ադրբեջանական նախահարձակ գործողությունների հետևանքով Արցախի հետ շփման գծում տեղի ունեցող լայնածավալ պատերազմական գործողությունների ֆոնին Թուրքիայից հնչող բազմաթիվ հակահայկական և Ադրբեջանին աջակցող հայտարարությունները այդ երկրի հայ քաղաքացիներին թիրախ են դարձնում:

Այս մասին ասել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) փոխնախախագահ, Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Կարո Փայլանը:

«Բախումների առաջին ժամերից սկսած ողջ աշխարհը հրադադարի կոչ էր անում, ԱԶԿ-ի (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն) ու հանրապետության նախագահ ՌեՋեփ Թայիփ Էրդողանը և մի շարք պաշտոնյաներ, կրակի վրա յուղ լցնելով, աջակցություն հայտնեցին պատերազմին»,- ասել է Փայլանն ու ավելացրել, որ այդպիսով թիրախավորվում են նաև Թուրքիայի հայ քաղաքացիները:

Պատգամավոր Փայլանն այս թեմայով Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային հասցեագրված գրավոր հարցապնդում է ներկայացրել խորհրդարան, որում մասնավորապես ասել է. «Երբ ամբողջ աշխարհը հրադադարի կոչ է անում,մենք ինչու՞ ենք պատերազմի կոչ անում:

Արդյոք ճիշտ է այն պնդումը, ըստ որի Թուրքիան Սիրիայից ջիհադիստներ է ուղարկել Ադրբեջան:

Այն դեպքում երբ մենք և՛ հայ, և՛ ադրբեջանցի քաղաքացիներ ունենք, ինչու՞ եք ադրբեջանցուն որպես եղբայր դիտարկում, իսկ հային՝ որպես թշնամի: Տեղյակ ե՞ք, որ հայ ժողովրդին ուղղված ձեր ատելության խոսքերը, հայ քաղաքացիներին թիրախ է դարձնում»:

Նախօրեին էլ պոլսահայերի անհանգստությունների մասին «Deutsche Welle Türk»-ի խոսել էր հայկական «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանը: «Դա կլինի Ղարաբաղի հարցը, թե կլինի օրինակ ԱՄՆ-ի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին ընդունված բանաձև, ցավոք այդպիսի դեպքերում Թուրքիայի հայերը միանգամից զգում են սլաքների՝ դեպի իրենց ուղղվելը: Եվ դա իհարկե անհանգստություն է առաջացնում նրանց շրջանում»,- ասել է Տանձիկյանը:

Ստամբուլի հայկական «Արաս» հրատարակչատան գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշն էլ նշել է, որ Թուրքիայի ոչ վաղ անցյալը լի է բռնությամբ, սպանություններով, պոգրոմներով, կոտորածներով ու մահափորձերով, ինչի պատճառով միշտ վախ կա, որ այստեղ հնչեցված ատելության խոսքը կարող է գործողության վերածվել:

«Հայերն էլ այդ վախը ծայրաստիճան ուղիղ են զգում իրենց վրա: Առանց այդ էլ պարփակված, իր մեջ ամփոփված համայնք է: Սոցցանցերում կամ այլ միջավայրում այդ խոսքերը լսելիս հայերի մեջի վախերը բազմապատկվում են, և կյանքը մի քիչ ավելի դժվար է դառնում»,- ասել է Քոփթաշը:





Bu haber ermenihaber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (ermenihaber) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(ermenihaber). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+