​Աղօթք Սուրբ Իգնատիոս Մալոյեանին - Հայերէն
19 Ekim 2025 - Հակական տոմար - Տարի : 4518 / Ամիս : Սահմի / Օր : Անահիտ / Ժամ : Կամաւօտ

Հայերէն :

19 Ekim 2025  

​Աղօթք Սուրբ Իգնատիոս Մալոյեանին -

​Աղօթք Սուրբ Իգնատիոս Մալոյեանին ​Աղօթք Սուրբ Իգնատիոս Մալոյեանին

Կրեցիր ամէն տեսակ չարչարանք եւ յանձն առար տաժանելի մահը, բայց չուզեցիր ուրանալ Քրիստոսին, համարելով Նրան՝ կեանքիդ Գերագոյն իմաստը եւ երջանկութիւնը: Խոնարհաբար պաղատում եմ, ինձ էլ սովորեցրո՛ւ սիրել իմ Փրկչին ու հաւատարիմ մնալ իմ կրօնին, որպէսզի ես էլ արժանի լինեմ երկնքի արքայութեանը։

Ով Սուրբ Իգնատիոս, որ պահպանելու համար Քրիստոսի հանդէպ հաւատարմութիւնդ ու հաւատքդ, հաւատակից քահանաներիդ եւ ժողովրդիդ հետ քաջաբար դաւանեցիր Քրիստոսին եւ նահատակուեցիր։

Կրեցիր ամէն տեսակ չարչարանք եւ յանձն առար տաժանելի մահը, բայց չուզեցիր ուրանալ Քրիստոսին, համարելով Նրան՝ կեանքիդ Գերագոյն իմաստը եւ երջանկութիւնը:

Խոնարհաբար պաղատում եմ, ինձ էլ սովորեցրո՛ւ սիրել իմ Փրկչին ու հաւատարիմ մնալ իմ կրօնին, որպէսզի ես էլ արժանի լինեմ երկնքի արքայութեանը։

Այսօր իմ սիրելի հայ ժողովուրդը պառակտուած ու յուսալքուած է․Այս շնորհաբեր մեծ օրուան առիթով, նայիր հայ ժողովրդի բազմապիսի տառապանքներին։ Ամբողջ սրտովս ու վստահութեամբ խնդրում եմ շնորհքը, որ ես, իմ ընտանիքը եւ իմ սիրելի հայ Ժողովուրդը ապրի ու գործի Աւետարանական ու միասնական խաղաղ հոգիով ։

Քրիստոսի Անունով եւ բոլոր Մարտիրոսներիդ բարեխօսութեամբ, Աւետարանական խաղաղութիւն եւ փրկութիւն պարգեւեցէք համայն աշխարհին եւ համայն մարդկութեանը, ինչպէս նաեւ, Եկեղեցւոյ Միութիւն ենք խնդրում, Ամէն։

Այս շնորհի օրը աղօթենք համընդհանուր խաղաղութեան համար, որպէսզի ողջ մարդկութիւնը լցուի եղբայրութեան եւ համերաշխութեան զգացումներով:

Աղօթենք բոլոր նրանց համար, ովքեր հալածուում են իրենց հաւատքի համար, որպէսզի ողջ մարդկութիւնը օգտուի նրանց լոյսից եւ ներկայութիւնից՝ որպէս Յիսուս Քրիստոսի վկաներ:

Աղօթենք, որ մեր Սուրբ Նահատակների արիւնը լուսաւորի Աստծոյ զաւակների իւրաքանչիւր միտք, իւրաքանչիւր սիրտ եւ իւրաքանչիւր գործողութիւն՝ առաջնորդելով մեր ամենօրեայ ընտրութիւնները դէպի Աստծոյ քաղաքը, միշտ աշխատելով որպէս իսկական խաղաղարարներ՝ ամէն վայրում, ամէն լեզուում, երկրի իւրաքանչիւր անկիւնում եւ ամէն միջոցով՝ մեր կեանքով վկայելով Քրիստոսի փրկութեան սիրոյ, համբերատարութեան եւ անհատոյցութեան մասին՝ այն երանութեան համար, որին մենք կոչուած ենք որպէս Աստծոյ եւ խաղաղութեան զաւակներ:






Bu haber vaticannews kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (vaticannews) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(vaticannews). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+