Ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը հասավ Հայաստան. Քաղավիացիայի կոմիտե - Հայերէն
28 Mart 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Արեգ / Օր : Սիմ / Ժամ : Կամաւօտ

Հայերէն :

19 Ekim 2020  

Ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը հասավ Հայաստան. Քաղավիացիայի կոմիտե -

Ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը հասավ Հայաստան. Քաղավիացիայի կոմիտե Ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը հասավ Հայաստան. Քաղավիացիայի կոմիտե

Ադրբեջանի սկսած պատերազմից Արցախում տուժած խաղաղ բնակիչների համար ամերիկահայ համայնքի հավաքած մարդասիրական բեռով «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության ինքնաթիռը հոկտեմբերի 19-ին, Երևանի ժամանակով ժամը 12:17-ին ժամանեց Հայաստան:

Ավելի վաղ կոմիտեն հայտարարել էր, որ նույն բեռը տեղափոխելու համար հոկտեմբերի 15-ին նախատեսված չվերթը չի կայանալու, ինչի առնչությամբ ավիաընկերությունը հիմնավոր պատճառ չէր նշել: Ավելի ուշ պարզվել էր, որ օդանավը պետք է անցներ Թուրքիայի օդային տարածքով, որը խոչընդոտներ էր հարուցել Հայաստան տեղափոխվող հումանիտար բեռի համար:

«Բեռնափոխադրումն ի վերջո հնարավոր դարձավ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և ԱՄՆ հայ համայնքի հետևողական ջանքերով, շուրջօրյա ու պահանջկոտ աշխատանքի շնորհիվ: Թուրքիայի կողմից նախորդ անգամ հարուցված խնդիրների մասին Քաղավիացիայի կոմիտեն տեղեկացրել է «EUROCONTROL»- աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպությանը, համագործակցել է ԱՄՆ հայ համայնքի հետ, «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության հետ: Այսօր արձանագրում ենք փաստը, որ մարդասիրական բեռ տեղափոխող ինքնաթիռն անցավ Թուրքիայի օդային տարածքով»,- նշել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:





Bu haber news.am kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (news.am) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(news.am). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+