ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ևս 51 նահատակված զինծառայողի անուն։ Պաշտոնական տվյալներով հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 1434 է։
Կամավորական Համբարձումյան Արթուր Սամվելի, ծնվ. 1978թ.
Կամավորական Արմաղանյան Ալեքսանդր Աշոտի, ծնվ. 1967թ.
Կամավորական Մաթևոսյան Դավիթ Ղևոնդի, ծնվ. 1960թ.
Կամավորական Բալյան Արամ Կամոյի, ծնվ. 1992թ.
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 50 քաղաքացիական անձ, վիրավորվել է 148 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։
Հոկտեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրվել է եռակողմ հայտարարություն ռազմական գործողությունների դադարեցման մասին։
Ըստ հայտարարության՝ Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին և Հադրութը, գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Bu haber tert.am kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (tert.am) ve yazarına ait olup, bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
Opinions expressed are those of the author(s)-(tert.am). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com