​Իրաքեան Քուրտիստան. Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի յառաջիկայ առաքելական այցելութիւ - Հայերէն
20 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Արագած / Ժամ : Այգ

Հայերէն :

28 Şubat 2021  

​Իրաքեան Քուրտիստան. Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի յառաջիկայ առաքելական այցելութիւ -

​Իրաքեան Քուրտիստան. Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի յառաջիկայ առաքելական այցելութիւ ​Իրաքեան Քուրտիստան. Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի յառաջիկայ առաքելական այցելութիւնը՝ որպէս սիրոյ եւ յոյսի խորհրդանիշ

Իրաքեան Քուրտիստանի Հատիապ-Էրպիլի Ասորի Կաթողիկէ Եկեղեցւոյ արքեպիսկոպոս Գերապայծառ Նաթանաէլ Նիզար Ուատիհ Սեմաանը մեծ ուրախութեամբ է սպասում Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի այցելութեանը՝ պատերազմի աղէտալի հետեւանքները կրող այս տարածաշրջան: Նորին Սրբութիւնը Էրպիլ կ’այցելի 2021 թուականի մարտի 7-ին: Քահանայապետի այցելութեան համար իրականացուող նախապատրաստութիւնները լաւ առիթ են տարբեր ծէսերի եւ կրօնների միջեւ համագործակցութեան:
Ունկնդրէ լուրըՎատիկան Նիուզ

Իրաքեան Քուրտիստանի Հատիապ-Էրպիլի Ասորի Կաթողիկէ Եկեղեցւոյ արքեպիսկոպոս Գերապայծառ Նաթանաէլ Նիզար Ուատիհ Սեմաանը մեծ ուրախութեամբ է սպասում Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի այցելութեանը՝ պատերազմի աղէտալի հետեւանքները կրող այս տարածաշրջան: Նորին Սրբութիւնը Էրպիլ կ’այցելի 2021 թուականի մարտի 7-ին: Քահանայապետի այցելութեան համար իրականացուող նախապատրաստութիւնները լաւ առիթ են տարբեր ծէսերի եւ կրօնների միջեւ համագործակցութեան:

Իրաք կատարելիք առաքելական ճամբորդութեան ընթացքում Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսին հիւրընկալող Քրիստոնէական համայնքը «թէեւ աղքատ է, փոքր, չ’ունի քաղաքական իշխանութիւն, սակայն որեւէ կասկած չկայ, որ այս Եկեղեցին կենդանի է եւ անսասան՝ Տէր Յիսուսի հանդէպ իր հաւատքի մէջ, որի վկայութիւնն են բոլոր նրանք, ովքեր բազմաթիւ հալածանքների են ենթարկուել», - վստահեցնում է Իրաքեան Քուրտիստանի Հատիապ-Էրպիլի Ասորի Կաթողիկէ Եկեղեցւոյ արքեպիսկոպոս, Գերապայծառ Նաթանաէլ Նիզար Ուատիհ Սեմաանը՝ Վատիկանի տեղեկատուական գործակալութեան հետ ունեցած զրոյցի ժամանակ: «Սրբազան Քահանայապետի այցին սպասում ենք ո՛չ թէ որպէս առիթ կարեկցութեան, այլ՝ որպէս վկայութիւն մեր նկատմամբ Պապի եւ Ընդհանրական Եկեղեցւոյ սիրոյ, ինչը յոյս է ներշնչում, որ այստեղ մեզ համար նոյնպէս ապագայ կայ», - մեկնաբանում է Գերապայծառը՝ նկատի առնելով Նորին Սրբութեան յառաջիկայ առաքելական ճամբորդութիւնը, որ նախատեսուած է սոյն թուականի մարտի 5-ից 8-ը:

Գերապայծառ Ուատիհ Սեմաանը մասնաւորապէս ներգրաւուած է Սուրբ Պատարագի նախապատրաստութեան գործում: Այն կը մատուցուի կիրակի՝ մարտի 7-ին, Էրպիլի մարզադաշտում՝ ձեռամբ Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի: «Ֆրանցիսկոս Պապի Իրաք կատարելիք առաքելական ճամբորդութեան ծրագրի շրջանակներում սա միակ արարողութիւնը կլինի, որի ընթացքում ներկայ կը գտնուեն մեծ թուով մարդիկ, - յայտնում է արքեպիսկոպոսը, - քանի որ կայանալիք միւս հանդիպումներին, ի թիւս որոնց՝ Պաղտատում եւ Քարաքոշում, մասնակիցների թիւը խիստ սահմանափակ է: (…) Մարզադաշտը կարող է ընդունել 30.000 մարդու, սակայն, Քովիտ-19-ի համաճարակով պայմանաւորուած՝ ստիպուած են սահմանափակել մարդկանց մուտքը: Ներկայ գտնուողների գրեթէ կէսը կը ժամանեն Իրաքեան Քուրտիստանի Սուլէյմանիա, Տոհուկ եւ Անքաւա շրջաններից, ինչպէս նաեւ Էրպիլի արուարձաններից, որտեղ ապրում են Մոսուլից եւ Նինուէից տեղահանուած բազմաթիւ մարդիկ: Մնացեալ տոմսերը բաշխուած են Իրաքում գործող միւս թեմերի միջեւ: Պատարագը կը մատուցուի լատին ծէսով եւ կ’ուղեկցուի արաբերէն եւ արամերէն շարականներով», - նշում է Գերապայծառը:

Նախապատրաստութիւն միասնականութեան ոգով

«Պապական այցի նախապատրաստութիւնները առիթ հանդիսացան քրիստոնէական տարբեր համայնքների միջեւ համագործակցութեան: Միասին նախապատրաստելով Սրբազան Քահանայապետի այցելութեան օրերին սպասուող իրադարձութիւնների ընթացակարգը՝ կարողացանք մեր մէջ բացայայտել նաեւ միասնականութեան ոգին: Մէկ կողմ թողնելով մեկուսացումը եւ մոլեռանդութիւնը՝ վկայում ենք, որ իրաքցի քրիստոնեաներ ենք եւ ունենք նոյն առաքելութիւնը՝ փոխանցել Քրիստոսի Աւետարանի լոյսը: Այս միասնականութիւնից սկիզբ առան նաեւ անկեղծ փոխյարաբերութիւններ մեր մահմետական եղբայրների հետ, ովքեր նոյնպէս մեծ անհամբերութեամբ են սպասում Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի այցին: Նրանք եւս ուզում են ողջունել Նորին Սրբութեանը, բարի գալուստ մաղթել եւ եղբայրաբար ընդունել նրան», - ընդգծում է Գերապայծառ Ուատիհ Սեմաանը:

Այսպիսով, 2021 թուականի մարտի 7-ին՝ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսը կ’այցելի Քուրտիստանի մայրաքաղաք, ինչպէս նաեւ Մոսուլ, Քարաքոշ եւ Նինուէ, որտեղ հանդիպում կ’ունենայ Իսլամական պետութեան խմբաւորումների կողմից կեղեքումների ենթարկուած քրիստոնէական համայնքների հետ: Քահանայապետը Հռոմ կը վերադառնայ երկուշաբթի՝ մարտի 8-ին, աւարտելով քառօրեայ առաքելական ճամբորդութիւնը եւ այցելութիւնն այն ժողովրդին, ով շարունակում է պատերազմի պատճառով տառապանքներ կրել: Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսը առաջին Պապն է, ով այցելելու է Իրաք:








Bu haber vaticannews kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (vaticannews) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(vaticannews). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+