​Թուրք պրոֆեսոր. «Թուրքիան չի կարող միջնորդ լինել հայ-ադրբեջանական բանակցություններում» - Հայերէն
14 Haziran 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Մարգաց / Օր : Վանատուր / Ժամ : Զօրացեալ

Հայերէն :

18 Mayıs 2024  

​Թուրք պրոֆեսոր. «Թուրքիան չի կարող միջնորդ լինել հայ-ադրբեջանական բանակցություններում» -

​Թուրք պրոֆեսոր. «Թուրքիան չի կարող միջնորդ լինել հայ-ադրբեջանական բանակցություններում» ​Թուրք պրոֆեսոր. «Թուրքիան չի կարող միջնորդ լինել հայ-ադրբեջանական բանակցություններում»

Թուրքիայի «Քադիր-Հաս» համալսարանի պրոֆեսոր Միթաթ Չելիքփալան Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ մեկնարկած գործընթացի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթին:

Չելիքփարան գործընթացի մասին իր դիտարկումները ձևակերպել է՝ վերջերս Ղազախստանի Ալմաթի քաղաքում Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին գնահատականներ տալով:

Թուրք պրոֆեսորը, նախ ներկայացնելով հանդիպման լուսաբանված և չլուսաբանված կողմերը, նշել է, որ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները չեն լուծվել, ապա ընդգծել, որ հանդիպումը եղել է անարդյունավետ:

Ըստ Չելիքփալայի՝ Ալմաթիի հանդիպումը ոչնչով չի տարբերվել նախկինում Գերմանիայի միջնորդությամբ կայացած երկկողմ բանակցություններից, քանի որ երկու դեպքում էլ հանդիպումն ավարտվել է առանց փաստաթղթի ստորագրման, այսինքն առանց խաղաղության պայմանագրի ստորագրման։

Այս համատեքստում նա շոշափել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի միջնորդական դերի հնարավորությունը՝ կտրականապես բացառելով այն:

Նման կարծիքը պայմանավորված է եղել պրոֆեսորի այն համոզմամբ, որ Թուրքիան այս գործընթացում անկողմնակալ չէ և այդ իսկ պատճառով Հայաստանի տեսանկյունից դիտարկելու պարագայում Թուրքիան չի կարող հանդիսանալ որպես միջնորդ պետություն:

Ամփոփելով միտքը՝ Չելիքփարան, այնուամենայնիվ, համոզմունք է հայտնել, որ եթե բանակցությունները շարունակվեն, Ադրբեջանի և Հայատանի միջև խաղաղության պայմանագիրը, ի վերջո, կարող է դառնալ իրականություն։

Համոզմունքը թուրք պրոֆեսորը բացատրել է այն բանով, որ խաղաղության գործընթացը վերածվում է աշխարահաքաղաքական մի գործընթացի, որը սակայն Ադրբեջանը փորձում է կանխել և խնդիրները լուծել Հայաստանի հետ երկկողմ հանդիպումների ճանապարհով:

Բացի այդ նա ընդգծել է, որ պայմանագրի ստորագրումը կարող է լինել մինչև 2024-ի ամռան վերջ՝ նախքան Բաքվում նոյեմբերին Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) «Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի»՝ COP29-ի գումարումը:

«Ադրբեջանը դա (COP29-ի Բաքվում անցկացվելը-խմբ.) կարևորում է: Ես ենթադրում եմ, որ նրանք չեն ցանկանա, որպեսզի նախաձեռնությունից առաջ մեծ խառնաշփոթ լինի և կամ՝ մի բան, որը կխախտի տարածաշրջանային հավասարակշռությունը։

Ուստի կարծում եմ, եթե բանակցային գործընթացը մի փոքր ավելի երկարի, կողմերի միջև համաձայնագիր կստորագրվի»,-հավելել է թուրք պրոֆեսորը։






Bu haber akunq kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (akunq) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(akunq). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+