Հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով - Հայերէն
13 Ağustos 2026 - Հակական տոմար - Տարի : 4519 / Ամիս : Նավասարդ / Օր : Պարխար / Ժամ : Հոթապեալ

Հայերէն :

10 Ağustos 2026  

Հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով -

Հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով Հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով

Օգոստոսի 10–15-ը Հայաստանը կգտնվի Սև ծովից ներթափանցող խոնավ և սառը օդային հոսանքների ազդեցության գոտում։ Այս մասին հայտնել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով՝ օգոստոսի 10–11-ին, օգոստոսի 9-ի համեմատ, հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով։

«Երեկոյան ժամերին և գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ, և, ցավոք, հնարավոր է նաև կարկուտ»,- ասել է Սուրենյանը։

Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 20–25 մ/վ արագությամբ։




Bu haber alphanews kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (alphanews) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(alphanews). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+