Բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել․ Հակակոռուպցիոն կոմիտե -
Բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել․ Հակակոռուպցիոն կոմիտե
Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի տարածքային ստորաբաժանման պետ Դավիթ Պողոսյանն ու ևս երկու պաշտոնատար անձ: Այս մասին Iravaban.net –ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նշված երեք պաշտոնյաների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ։ Նախաքննությունը շարունակվում է:
Bu haber iravaban kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (iravaban) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
Opinions expressed are those of the author(s)-(iravaban). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com