Նոյեմբերի 1-ից կգործարկվի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման հա -
Նոյեմբերի 1-ից կգործարկվի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համակարգը
Հայաստանում նոյեմբերի 1-ից կգործարկվի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համակարգը։ Այս մասին Iravaban.net –ը տեղեկանում է ՆԳՆ-ից։
Նոր համակարգի ներդրումը միտված է քաղաքացիներին որակյալ, արագ և ժամանակակից չափանիշներին համապատասխան ծառայություններ մատուցելուն, անձը հաստատող փաստաթղթերի անվտանգության մակարդակի բարձրացմանը և միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքի ձևավորմանը։
ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի խոսքով՝ նոր համակարգի գործարկմամբ քաղաքացիները կկարողանան օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած սպասարկման գրասենյակներից, իսկ փաստաթղթերի տրամադրման գործընթացը կդառնա ավելի հարմարավետ և թափանցիկ։
Անձը հաստատող փաստաթղթերի անվտանգության բարձրացումը Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսության կարևոր ուղղություններից է։
Մանրամասները՝ տեսանյութում ։
Bu haber iravaban kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (iravaban) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
Opinions expressed are those of the author(s)-(iravaban). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com