Մարզերում գործարկվել է «ՀայՓասի» 12 գրասենյակ - Հայերէն
05 Kasım 2026 - Հայկական տոմար - Տարի : 4519 / Ամիս : Սահմի / Օր : Վահագն / Ժամ : Հրակաթն

Հայերէն :

03 Kasım 2026  

Մարզերում գործարկվել է «ՀայՓասի» 12 գրասենյակ -

Մարզերում գործարկվել է «ՀայՓասի» 12 գրասենյակ Մարզերում գործարկվել է «ՀայՓասի» 12 գրասենյակ

Նոյեմբերի 2-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «ՀայՓաս» ընկերության Գյումրու նոր գրասենյակի բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էր նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։ Այս մասին Iravaban.net –ը տեղեկանում է ՆԳՆ-ից։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն ու «ՀայՓաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն, կտրելով խորհրդանշական ժապավենը, ազդարարել են գրասենյակի բացումը։

Ռեջիս Բուշյեն ներկայացրել է մատուցվող ծառայությունները, քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմանները, ինչպես նաև տվյալների անվտանգությունն ապահովող լուծումները։

Ներկաները շրջել են գրասենյակում, ծանոթացել կենսաչափական տվյալների հավաքագրման և փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերին, զրուցել աշխատակիցների հետ և մաղթել արդյունավետ աշխատանք։

Նորաբաց գրասենյակն արդեն ընդունել է առաջին այցելուներին։

Նոյեմբերի 2-ին հանրապետության մարզերում գործարկվել է «ՀայՓասի» ընդհանուր առմամբ 12 գրասենյակ՝ նոր կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ծառայություններն ավելի հասանելի դարձնելով քաղաքացիների համար։

Նոր սպասարկման մշակույթի հիմքում տվյալների ճշգրտությունն ու պաշտպանվածությունն են, հստակ և պարզեցված ընթացակարգերը, ինչպես նաև քաղաքացու հարմարավետությունը՝ որպես առաջնահերթություն։




Bu haber iravaban kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (iravaban) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(iravaban). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+